Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանության «համբավը», մասնավորապես քաղաքական ու կրոնական հայացքների համար մարդկանց հետապնդելուն վերաբերող հանգամանքները միջազգային ուշադրության առարկա են դարձել: Այսպես. ի մասնավորի՝ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի:

Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ: Այդ հարցադրումներին պաշտոնական Երևանի՝ Փաշինյանի իշխանության տված պատասխանները մոտավորապես նույն ոգով են, ինչ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ ցույցը նռնակահարելու առնչությամբ փաշինյանական իշխանության հայտարարությունները, թե՝ «լավ ենք արել, ճիշտ ենք արել»:

ՄԱԿ-ի հիշյալ հրապարակման առնչությամբ փաստաբան Տաթևիկ Սողոյանը ևս բավականին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել սոցցանցային գրառմամբ՝ հիշեցնելով, որ «Սրբազան պայքարի» գործով դիմել են միջազգային կառույցների:

«Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի: «Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»: Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է: Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»,-գրել է փաստաբանը:

Սա իսկապես հետաքրքրական տեղեկություն է, ըստ որում՝ միանգամից մի քանի առումով: Նախ՝ խիստ ուշագրավ է, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մասնագիտացված փորձագիտական խումբը շատ ավելի լայն է դիտարկել իշխանության բռնաճնշողական գործողությունների հետևանքներն ու ընդգրկումը՝ ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի: Այսինքն, իրենք ևս փաստական հենքով հակված են կարծել, որ այդ մարդիկ կա՛մ քաղբանտարկյալներ են, կա՛մ քաղաքական հայացքների պատճառով հետապնդվողներ:

Եվ սա, նկատենք, վերջին տարիներին Հայաստանում իշխող վարչախմբի ծավալած հետապնդումների միայն մեկ դրվագին են վերաբերում՝ 2024 թվականի գարնանը մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը (այն հետո վերանվանվեց «Սրբազան պայքարի») և այդ շարժման դեմ նույն թվականի հունիսի 12-ին դրսևորված ոստիկանական հարձակմանը, խաղաղ ցույցի նռնակահարմանը, շարժման մասնակիցներին և ակտիվիստներին հետապնդելուն:

Հետագայում՝ 2025-ին, իշխանության ռեպրեսիվ գործողությունները տարածվեցին շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա զինակիցների դեմ՝ ահաբեկչություն նախապատրաստելու ծանրագույն մեղադրանքներով: Դա էլ հայտնի է որպես «18 արդարների» գործ: Մի «ահաբեկչության» պատմություն, որի դատավարությունը տակավին ընթանում է, բայց որով մեղադրանքն առնվազն հանրային ընկալման տիրույթում հիմնովին փլուզվել է: Պատահականություն չէ և այն, որ «18 արդարների» գործը ի հայտ եկավ մի փուլում, երբ սկսվեց գործադիր իշխանության ինտենսիվ պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Բնականաբար, հարց է ծագում. իսկ ի՞նչ տպավորություն կստանար, ամենից կարևորը՝ ի՞նչ հետևությունների կհանգեր նույն ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, եթե նույնպիսի դետալայնությամբ, ինչ «Սրբազան պայքարի» դեպքում է, տեղեկացվեր նաև Սամվել Կարապետյանի դեմ 2025-ի հունիսից սկսված հալածանքների, ինչպես նաև նախընտրական ու հետընտրական ռեպրեսիաների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնաճնշումների մասին:

Ի՞նչ ռեակցիա կտային ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով փորձագետները, եթե տեղեկանային, օրինակ՝ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի ողբերգության մանրամասնություններին, երբ անձնավորությունը ձերբակալվել էր Փաշինյանի պաստառը վնասելու կասկածով, ապա տեղափոխվել հոգեբուժարան և այնտեղ հայտնաբերվել կախված վիճակում:

Հաջորդ հետաքրքրական հանգամանքը, թերևս, այն է, որ ճիշտ չէ կարծել, թե «միջազգային հանրությունը» տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստիոնի» խաբուսիկ շղարշի ներքո:

Եվս մեկ հատկանշական պահ. ակտիվությունը: Պարզ է, չէ՞, որ ՄԱԿ-ի փորձագիտական խումբն իր նախաձեռնությամբ հազիվ թե անդրադառնար կատարվածին: Դա տեղի է ունեցել, քանի որ Հայաստանից դրսևորվել է ակտիվություն: Իսկ դա նշանակում է, որ փաշինյանական ռեպրեսիաներից տուժած և տուժող քաղաքական, հասարակական շրջանակները պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ տեղեկատվական բլոկադան հաղթահարելու, միջազգային բոլոր հնարավոր կառույցներին իրենց ձայնը հասցնելու առումով: Կարճ ասած՝ «գետնի վրա» պետք է ակտիվանալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>