Վաղ առավոտից հարյուրավոր ձկնաբույծներ են հավաքվել կառավարության մոտ։ Նրանք բողոքում են արտահանման խնդիրներից, ձկնաբույծերի խոսքով այս պահին մոտ 15 հազար տոննա ձկնամթերք կա, որը չեն կարողանում արտահանել։
Նշենք, որ օրերս կառավարությունը հայտարարեց ԵՄ երկրներ ձկնամթերք արտահանելու մասին, սակայն ձկնաբույծերը պնդում են, որ դա խնդիրը չի լուծում, քանի որ ամիսներ կտեւի մինչեւ կարողանան արտահանումը ԵՄ երկրներ կազմակերպել։
Աղբյուր՝ News.am
Ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի մոտ

