ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ
23
Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Պատերազմ Արցախում
Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը

Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները. Ռուբեն Սրբազան

Հուլիսի 18-ին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։  Ընդառաջ Դվինի հովվության խնդրանքի` երիտասարդներին այցելել է նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան Հայրը, անդրադառնալով «Երիտասարդ եկեղեցի» թեմային, իր խոսքում մասնավորապես նշել է.

«Սիրելի՛ երիտասարդներ Մասյացոտնի տիրախնամ թեմի,

Այս հանդիպման խորհրդածության առանցքում Ավետարանի մի կարճ, բայց անչափ խորիմաստ խոսք է. «Մարիամը վեր կացավ և շտապ գնաց...» (Ղուկ. Ա 39)։ Այս երկու բայերը՝ «վեր կացավ» և «շտապ գնաց», կարող են դառնալ մեր երիտասարդական շարժման ամբողջ ծրագրի խտացումը։ Ավետարանի լեզվով «վեր կենալը» պարզապես տեղից բարձրանալը չէ։ Դա ներքին արթնացումն է, հոգևոր նորոգությունը, հարության կյանքին մասնակցելու առաջին քայլը։ Այն մարդու ներսում տեղի ունեցող անցումն է՝ վախից դեպի վստահություն, ինքնամփոփումից դեպի սիրո հաղորդակցություն, անտարբերությունից դեպի առաքելություն։ Իսկ «շտապ գնալը» վկայում է, որ Աստծուն հանդիպած մարդն այլևս չի ապրում միայն իր համար. նա շտապում է այնտեղ, որտեղ իր ներկայությունը կարող է դառնալ օրհնություն, մխիթարություն և կյանքի վկայություն։ Մարիամը կարող էր մտածել միայն իր մասին։ Նրա կյանքը մեկ ակնթարթում փոխվել էր։ Սակայն նա չփակվեց իր մտահոգությունների մեջ։ Նա վստահեց Աստծուն և ճանապարհ ընկավ ծառայելու։

Սիրելի՛ երիտասարդներ,

Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդներ, որոնք չեն ապրում միայն սոցիալական ցանցերի «հավանումներով», այլ ձգտում են իրական հանդիպման, իրական ընկերության, իրական ծառայության։

«Ջահակիր» անունը պատահական չէ ընտրված։ Ջահը երբեք ինքնանպատակ չի վառվում։ Այն լուսավորում է ուրիշների ճանապարհը։ Դուք կոչված եք լինելու Քրիստոսի լույսի ջահակիրները՝ ձեր ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում և ձեր համայնքներում։

Սակայն հիշե՛ք. պարզապես մի նոր կազմակերպություն չէ, որ ստեղծվում է։ Ձևավորվում է շարժում՝ երիտասարդների համայնք, որը կապրի Սուրբ Հոգու առաջնորդությամբ, կներշնչվի Սուրբ Գրքից, կսնվի Սուրբ Պատարագից՝ ի խնդիր ծառայության մեր համբուրելի եկեղեցուն ու մեր սիրասուն հայրենիքին։

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի։ Այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից, ձեր ընտրությունից, ձեր նվիրումից։ Մեր տեսլականն է, որ «Ջահակիր» երիտասարդական շարժման միջոցով Մասյացոտնի թեմի յուրաքանչյուր հովվություն դառնա կենդանի հավատքի ընտանիք, որտեղ երիտասարդը ոչ միայն կընդունվի, այլև կաճի Քրիստոսի ճանաչողության մեջ, կծառայի և կբացահայտի իր կոչումը։

Երիտասարդական ձեր միությունները թող լինեն այնպիսի վայրեր, որտեղ ոչ ոք իրեն անտեսված կամ միայնակ չի զգա, որտեղ ամեն երիտասարդ կկարողանա բացահայտել Աստծուց ստացած իր պարգևը և այն ծառայեցնել եկեղեցու և հայրենիքի շենացմանը։ Մի՛ մոռացեք՝ աշխարհն այսօր առավել քան երբևէ կարիք ունի ոչ թե բարձր ձայների, այլ լուսավոր կյանքերի։ Մարդիկ ավելի շուտ կհավատան ձեր ապրած Ավետարանին, քան ձեր արտասանած խոսքերին։ Ուստի նախ դուք եղե՛ք այն լույսը, որը ցանկանում եք փոխանցել ուրիշներին։

Սիրելի՛ երիտասարդներ,

Վեր կենալու և շտապելու ժամանակը հիմա է։ Մեր ժողովրդի, մեր եկեղեցու և մեր հայրենիքի լուսավոր ապագան մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ձեր երիտասարդությունը ինչպիսի խորը հավատքով, մաքրությամբ և հանձնառությամբ կապրեք։

«Ջահակիր» անունը թող լինի ոչ միայն ձեր շարժման անվանումը, այլև ձեր ինքնության դրոշմը։ Կրե՛ք ձեր սրտերում Քրիստոսի լույսը և տարե՛ք այնտեղ, որտեղ տիրապետում է խավարը, հուսահատությունը, պառակտման ավերը։ Դեռատի Աստվածամոր նման վեր կացե՛ք և շտապե՛ք՝ Քրիստոսին տանելով մարդկանց, և մարդկանց բերելով Քրիստոսի մոտ։

Թող Տերն օրհնի ձեր ճանապարհը, Սուրբ Հոգին առաջնորդի ձեր քայլերը, իսկ Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը պահապան լինի «Ջահակիր» երիտասարդական շարժման յուրաքանչյուր անդամի և Մասյացոտնի թեմի բոլոր երիտասարդներին։

Աստված թող շնորհազարդի ձեր կյանքն ու առաքելությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>