Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել
Դերենիկ Մալխասյանը գրում է. «Լսում ես Արեգնազ Մանուկյանի փաստաբանին ու սարսափում: Փաստաբանն ասում է` մեղադրանքը հիմնված է ինչ-որ մեկի ենթադրությունների վրա: Պատկերացնում եք, Կառլ, ենթադրության ու հիվանդ երևակայության հիմքով խիստ ռեժիմով կալանավորում են մարդուն ու իզոլացնում են աշխարհից: Մի կողմից մեղադրանք ներկայացնելով արատավորում են Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի բարի համբավն ու պատիվը, մյուս կողմից խիստ ռեժիմով կալանք տալով, ըստ էության, առնվազն հոգեբանական խոշտանգումների են ենթարկում:
Մյուս սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել:
Մեկ այլ սարսափելի իրողությունն այն է, որ մեր հասարակության մեջ կան մարդանման երևույթներ, որոնք ոչ մեղադրանք են հասկանում, ոչ դատարանի վճիռ, ոչ տրամաբանություն ու բանականություն, որոնց համար նիկոլական պատժիչ մեքենայի յուրաքանչյուր հիվանդ երևակայական արգասիք վերին ատյանի ճշմարտություն է: Նմանները հավասար կերպով կիսում են ռեժիմի կողմից սանձազերծած բռնաճնշումների, հետապնդումների առնվազն բարոյական պատասխանատվությունը»:

