«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
18
«Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Պատերազմ Արցախում
«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ)

Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենը (ժ/պ-ն) ցուցադրությունից պոկել ու հեռացրել է 10 տարեկան սանուհու արած նկարն Արցախի «Դեդո-Բաբո» հանրահայտ կոթողի պատկերով: Նշյալ դպրոցի տնօրենին բազմաթիվ հայրենակիցներ, այսպես ասենք, անարգանքի ու պարսավանքի «սյանն են գամել»: Ու ճիշտ են արել: Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է:

Որպեսզի ունենաս սեփական պատմության հարգն ու արժեքն իմացող, այդ պատմությանն ու ահռելի ժառանգությանը տեր կանգնող, նաև՝ պահանջատեր, պատմական հիշողություն ունեցող հասարակություն, կարևոր է, որ նախ՝ ունենաս նման իշխող էլիտա՝ կառավարություն, պետության ղեկավարություն: Եթե պետության ղեկավարությունը վարում է երկչոտ, վախվորած քաղաքականություն, սեփական պատմությունն ու իրողությունները կասկածի, հարցականի տակ է դնում, ուրացումային կամ ժխտողական մոտեցումներ է դրսևորում, ապա հասարակությանը վերոնշյալ բարձրության վրա պահելու առաքելությունը մնում է առանձին անհատների, քաղաքական ու հասարակական ոչ իշխանական շրջանակների ուսերին:

Ու ողջ խնդիրն այն է, որ հարցը միայն այդ մեկ դպրոցը չէ, այդ մեկ օրինակը չէ: Ու ամենևին պարտադիր չէ, որ «վերևից» այդ դեպքի համար հատուկ հրահանգ տրված լինի, կամ պաշտոնական շրջաբերական իջեցվի դպրոցների ղեկավարներին: Պարտադիր չէ: Եթե իշխանությունը նման «գիծ» է վարում, ապա, բնականաբար, կգտնվեն «Հռոմի պապից ավելի կաթոլիկներ»: Չնայած, չենք բացառում, որ ինչ-որ նման հրահանգ էլ իջեցված լինի, ներքին կարգով, ոչ պաշտոնապես: Բայց եթե դա էլ չլիներ, ապա միայն Փաշինյանի ու նրա «կարկառունների» ամենօրյա հայտարարությունները, անընկալելի ու անընդունելի բնորոշումները բավարար էին, որ բոլորն էլ հասկանան՝ այլևս արգելված են և՛ Արարատի, և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Արցախի, և՛ Արևմտյան Հայաստանի հիշատակումները և այդ ամենը արտացոլող տեսալսողական, մշակութային ստեղծագործությունները, պատկերները, ֆիլմերը, երգերը, գրքերը, նկարները: Մի խոսքով, ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>