Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում
«Անելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։ Իրոք, չգիտենք ինչ անել»,- լրագրողներին ասաց «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցը։
Հիշեցնենք՝ մեկ շաբաթից ավելի է կապարակնքված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները, գործարանները, այդ թվում «Մուլտի սթոունը», աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։ Անգործ մնացած աշխատակիցները գրեթե ամեն օր ակցիաներ են անում՝ պահանջելով կառավարությունից թույլ տալ իրենց աշխատել։
«Մուլտի սթոունի» աշխատակիցն ասաց, որ իրենք անորոշ վիճակում են, նաև ընկերության տնօրենն է նույն վիճակում, չգիտի՝ ինչ պատասխան տա իրենց հարցերին։
«Որևէ մեկը չկա, որ մեր հարցերին պատասխանի՝ իմանանք փակվում է, այլ աշխատանք փորձենք գտնել, կամ եթե չի փախվում, երբ է բացվելու։ Վարկեր ունենք, կոմունալներ պետք է վճարենք, բայց աշխատավարձ չենք ստացել։
Հիսուս Քրիստոսի արձանն է կառուցվում։ Այդ մարդը բարեգործություն է անում, որը նպաստելու է տուրիզմի զարգացմանը։ Քարերը մեր գործարանից են տանում, բայց հիմա մենք չեք աշխատում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։

