Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան
17
Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ

Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում

168.am-ը առաջնորդողում գրում է. «Ամառային և քաղաքական հանգստի պայմաններում Հայաստանում տեղի են ունենում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում դիալեկտիկորեն կապված գործընթացներ: «Ժողովրդավարական բաստիոնի» պիտակով ավտորիտար երկրում մեծ թափով ընթանում է մասնավոր սեփականության պետականացման գործընթաց:

Ընտրություններից հետո իշխանությունն ակտիվացրել է Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) պետականացման թեման, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քաղաքական հաշվեհարդարին զուգահեռ՝ սկսվել է նրան պատկանող «Արարատցեմենտի» և այլ ընկերությունների պետականացման գործընթացը:

Այս իշխանությունը կանգ չի առնելու և, մեծ հավանականությամբ, առաջիկայում պետականացման շքերթը շարունակելու է՝ ընչաքաղց զանգվածի համար ապահովելով «արդարության վերականգնման» տեսարաններ, իշխանության համար՝ փող, մեծ փող: Այլ պայմաններում տեղի ունեցողը շատ հարաբերականորեն հնարավոր կլիներ համարել խոշոր կապիտալի վերաբաշխում, որն այս կամ այն դրսևորմամբ հատուկ է Հայաստանի տիպի երկրներին: Բայց խնդիրն այն է, որ մինչ պետականացման անվան տակ իշխանությունն ամենաբռնի կերպով խլում է մարդկանց պատկանող բիզնեսը, զուգահեռաբար տեղի է ունենում պետության ապապետականացման գործընթացը՝ պետությանը ներհատուկ բովանդակության ու գործառույթների իմաստով:

Պետական կառավարման համակարգը, բոլոր իրավապահ մարմիններն այլևս անվերապահորեն ծառայում են իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին, ինչպես ավտորիտար ռեժիմներում:

Բայց այս հարցում Հայաստանը ևս տարբերվում է դասական օրինակներից այն առումով, որ պետության ապապետականացման շահառուն ոչ միայն և ոչ այնքան՝ իշխող ռեժիմն է, որքան նրա արտաքին հովանավորները՝ հավաքական Արևմուտքը՝ ուղղակիորեն, Ադրբեջանն ու Թուրքիան՝ դեռևս անուղղակիորեն, բայց ոչ պակաս չափաբաժնով: Արդյունքում, հայ գործարարներին պատկանող խոշոր բիզնեսը «պետականացվում է» մի իշխանության կողմից, որի շահառուները Հայաստանից դուրս են, այսինքն՝ այդ բիզնեսները երբևէ դառնալու են ոչ թե Հայաստանի պետության, այլ բոլոր նրանց, գուցե ոչ թղթային, սեփականությունը, որոնք հովանավորում են այսօրվա գործընթացները: Բիզնեսի պետականացումը տեղի է ունենում հասարակության ապազգայնացման գործընթացին զուգահեռ, որը շարունակվում է արդեն մի քանի տարի: Իշխանությունը հայկական խոշոր կապիտալի դեմ պայքարից շատ ավելի վաղ սկսել էր ու շարունակում է պայքարն ամենայն ազգայինի դեմ. ինքնությունից՝ մինչև խորհրդանիշներ, Հայ Առաքելական եկեղեցուց՝ մինչև պատմական հիշողություն:

Սրանք փոխադարձաբար կապված գործընթացներ են և հանդիսանում են մեկ ընդհանուր նախագծի տարբեր մասերը: Հայկականությունից զրկված, ապազգային հասարակություն, պետականացվող խոշոր կապիտալ՝ պետականազերծ պետության պայմաններում՝ բոլոր հնարավոր արտաքին շահառուներով ու բաժնետերերով: Բայց կարևորն, իհարկե, հանգիստն է: Ոչ միայն ամառային, այլ նաև քաղաքական, որը ևս մի քանի սեզոն շարունակվելու դեպքում հանգեցնելու է պետության հանգստին: Վերջնական հանգստին: 

Հարություն Ավետիսյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>