ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսվում է նրա հանդիպումը և բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Բայրամովի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցի վերաբերյալ մեկնաբանության մեջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է. «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ ասպեկտների վերաբերյալ»։
«Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին միավորող 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը զգալի ներուժ ունի։ Այս մեխանիզմը նախատեսված է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների կողմից տարածաշրջանային ցանկացած խնդրի և մարտահրավերի լուծումը հեշտացնելու համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։
Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել պահանջվող օգնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Այս գործընթացների ճանապարհային քարտեզները ներառված են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարություններում», - նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

