Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան
«Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։ Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը»,- նշել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, իշխանությունն անում է առավելագույնը՝ վերջիններիս մեկուսացված պահելու, քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար։

