«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
15
Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Պատերազմ Արցախում
Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Անօդ, ապակեպատ տարածք էր, շտապ օգնության մեքենաներ էին ժամանել. Ի՞նչ է պատմում ականատեսը Վրաստան-Հայաստան անցակետի խայտառակ վիճակից Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ Լիլիթ Աղեկյանի արարքում հանցակազմ չկա. դատարանից առանձնապես ակնկալիք չունեմ. Զարուհի Փոստանջյան

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդառվածների պահման, ինչպես նաև նրանց ազատ արձակման ապահովման գործում Եվրոպական միության հնարավոր դերակատարության վրա։

Բանախոսները քննարկեցին խնդրի մարդասիրական, իրավական և քաղաքական ասպեկտները՝ պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։

Քննարկումը սկսեց Կոստաս Մավրիդեսը՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Նա նաև  Եվրոպական հանձնաժողովին հիշեցրեց վերջինիս մանդատի մասին՝ հանդես գալու նման պահանջներով, ինչպես ամրագրված է Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևերում, ինչպես նաև ընդգծեց ԵՄ–Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից վերանայելու անհրաժեշտությունը։ Նա կիսվեց այն հիասթափությամբ, որն արտահայտում էին ներկաներից շատերը, որ գործադիր իշխանության աշխարհաքաղաքական նկատառումները ստվերել են թե՛ Եվրոպական խորհրդարանի կամքը, թե՛ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։

Իր հերթին Միրիամ Լեքսմանը հավելեց, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների շարունակական խորացումը հնարավորություն է տալիս Եվրոպական հանձնաժողովին առաջատար դեր ստանձնել այս հարցում։ Նա շեշտեց՝ քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության և չպետք է դրվի վտանգի տակ։

Ներկայացնելով կալանավորվածների ընտանիքները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, խոսեց իր հոր բանտարկության ազդեցության մասին։ Նա պատմեց, որ իր հայրը 2023 թվականին, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության ընթացքում, մնացել էր Արցախում՝ աջակցելու խաղաղ բնակիչների անվտանգ տարհանմանը, որից հետո ձերբակալվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր նա քաղաքական դրդապատճառներով դատավարությունից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Անդրադառնալով ավելի քան 1000 օր տևող բաժանվածությանը՝ Արմեն Իշխանյանը նկարագրեց այն ծանր հոգեբանական ազդեցությունը, որ բանտարկությունը թողել է իր ընտանիքի վրա։ Հիշելով դստեր հետ ունեցած զրույցը՝ նա ասաց. «Երբ հարցրի նրան, թե ինչ է ցանկանում ծննդյան նվեր, նա պարզապես պատասխանեց. «Ես ուզում եմ, որ պապիկս տուն գա»»։

Համաժողովում քննարկվեցին նաև կալանավորվածների շարունակվող ազատազրկման իրավական հետևանքները։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է բազմաթիվ հայ գերիների շահեր, ընդգծեց, որ այդ գործերի նշանակությունը շատ ավելին է, քան առանձին անձանց ճակատագրերը։ Նա մասնավորապես նշեց․ «Հայ գերիների անօրինական կալանավորումն ու դատապարտումները պարզապես մարդու իրավունքների խնդիր չեն, այլ որոշիչ փորձություն՝ Եվրոպայի կարողության համար պաշտպանելու իրավունքի գերակայությունն ու միջազգային իրավակարգը։ Թեև Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր բանաձևեր, այժմ դրանք պետք է ուղեկցվեն արդյունավետ քաղաքական գործողություններով։ Հակառակ դեպքում վաղը անպատժելիությունը կդառնա նորմ»։

Մարդու իրավունքների միջազգային գործընկերության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին իր հերթին նշեց, որ կալանավորվածների ազատ արձակումը պետք է դիտարկվի որպես ցանկացած արժանահավատ խաղաղության գործընթացի նախապայման։ Ըստ նրա՝ «Խաղաղությունը չի կարող արժանահավատ լինել, քանի դեռ հայ գերիները մնում են բանտարկված Ադրբեջանում։ Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը երկրորդական հարց չէ, այլ հիմնարար մարդասիրական պարտավորություն և ցանկացած իրական խաղաղության գործընթացի անհրաժեշտ հիմք։ Արդարությունը, վստահությունն ու հաշտեցումը պետք է սկսվեն յուրաքանչյուր գերու անվտանգ և առանց հապաղման տուն վերադարձով»։

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդքեմփը նշեց, որ այս հարցը նաև ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար։ Ըստ Վելդքեմփի՝ «Ուժեղ Հայաստանը կարող է օգտակար դաշնակից լինել Եվրոպական միության համար՝ այն ժամանակաշրջանում, երբ աճում է Թուրքիայի ազդեցությունը, իսկ միջազգային նորմերը թուլանում են։ Հայաստանը հզորացնելու նպատակով եվրոպացի քաղաքական որոշում կայացնողները պետք է փնտրեն ուղիներ՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը դարձնելու ավելի հավասարակշռված։

Բաքվում պահվող քսան հայ պատանդների պաշտպանության ուղղությամբ միջամտությունը հիանալի մեկնարկ կլիներ»։

Համաժողովի ողջ ընթացքում բանախոսները Եվրոպական միությանը կոչ արեցին դուրս գալ մտահոգություն արտահայտող հայտարարությունների շրջանակից և կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ու քաղաքական գործիքները՝ ճնշում գործադրելու կալանավորվածների անհապաղ ազատ արձակման համար։ Նրանք ընդգծեցին՝ հայ քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների շարունակվող ազատազրկումը շարունակում է մնալ վստահության ձևավորման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկը։

Համաժողովն ավարտվեց միասնական կոչով՝ ուղղված Եվրոպական միության հաստատություններին՝ ակտիվացնել Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել անհապաղ առաջնահերթություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>