Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն. Արամ Աբրահամյան. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա իր խմբագրականում գրում է.

«Պատկերացրեք, որ 1933 թվականին, երբ Գերմանիայում նացիստները եկան իշխանության, պառլամենտարիզմը, կուսակցությունները եւ ազատ մամուլն արգելվեին ոչ թե մի քանի ամսվա ընթացքում (իրականում գործընթացը տեւել է հունվարից մինչեւ հոկտեմբեր), այլ դա տեւեր 2-3 տարի: Եվ լիբերալները, սոցիալ-դեմոկրատները եւ կոմունիստները, փոխանակ պայքարեին նացիստական դիկտատուրայի դեմ, իրար միս ուտեին՝ «բա որ դու էն վախտ» մոտիվներով:

Անձամբ ես նման բան կարող եմ հեշտությամբ պատկերացնել ցանկացած երկրի պարագայում, մանավանդ՝ Հայաստանի:

Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկի համար դեռ պարզ չէ, թե ինչ ռեժիմ է հաստատվել մեր երկրում եւ ինչպես է այն Փաշինյանի ղեկավարությամբ զարգանալու, ես ուղղակի կառաջարկեմ ավելի լայն բացել աչքերը: ՔՊ-ական սցենարով Հայաստանում փաստացի մնալու է միայն ՔՊ-ն (գուցե «Հանրապետություն» կուսակցության հետ միասին):

Մոտակա ամիսներին Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի դադարի որեւէ ընդդիմադիր գործունեություն, «կկարվեն» հարյուրավոր նոր «քրեական» գործեր, կլինեն նոր ձերբակալություններ: Իսկ մոտակա տարիներին Հայ առաքելական եկեղեցին կդառնա ՔՊ բաժանմունք:

Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, դա ամենասարսափելին չէ: Փաշինյանը ոչ միայն փոխելու է սահմանադրությունը Ալիեւի պահանջով, այլեւ հանձնելու է Տիգրանաշենը (իբր ինչ-որ բան ինչ-որ բանի հետ փոխում է)՝ փաստացի հնարավորություն տալով ադրբեջանցիներին ցանկացած պահի փակել Հայաստանի հարավը հյուսիսի հետ կապող ռազմավարական ճանապարհը:

Այս պայմաններում որոշ ընդդիմադիրներ շարունակում են իրար վրա ցեխ շպրտել՝ իրենց լրատվամիջոցներով ու անձամբ՝ կամա թե ակամա կրկնելով պաշտոնական քարոզչության թեզերը: Այս պահին բացարձակապես ժամանակը չէ պարզելու, թե ով է «ներկա», ով է «նախկին», ով «թալանել» է, ով «չի թալանել», ով «եվրոպամետ» է, ով «ռուսամետ»: Եթե ընդդիմադիրներն իսկապես ցանկանում են պատասխանատվություն կրել պետության համար, այլ կերպ ասած՝ կասեցնել աղետալի ընթացքը, ապա այդ ամենի մասին պետք է ժամանակավորապես մոռանալ:

Հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները պետք է հանդիպեն եւ ռազմավարություն մշակեն, որը կբացառի փոխադարձ հարձակումները: Քաղաքականությունը ենթադրում է բանակցություններ եւ պայմանավորվածություններ անգամ այն մարդկանց միջեւ, որոնք իրար քաղաքական կամ անձնական առումով դուր չեն գալիս: Մասնավորապես, բոլոր քաղբանտարկյալները պետք է պաշտպանության տակ առնվեն բոլոր ընդդիմադիրների կողմից: Այստեղ «իմն» ու «քոնը» չպիտի լինի»:

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>