Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է
Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից Պատերազմ Արցախում
Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ Այս նախագծի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան․ Լևոն Քոչարյանը՝ TRIPP-ի մասին Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը Թիվ 98 հիմնական դպրոցում կատարվածի հետքերով Քանդել են առանց գնահատելու․ ինչպե՞ս են փոխհատուցելու կրպակների տերերին Հարուստներին ավտոբուս է նստեցնում Ավինյանը՝ մնալով իր ծառայողական մեքենայում. խցանված բարեփոխումներ Ասում եք՝ նույնանման, ես հարցնում եմ՝ որտեղի՞ց որոշեցիք, Ալիևն ասել է «հորս արև՞», է հետո էլ կասի՝ «հոյս-արև» եմ ասել. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Սամվել Կարապետյանը չի բացառում, որ ձերբակալություններ կլինեն նաև Սպիտակում Թրամփը Ալիևին հարցրեց. «Իսկ ո՞ւր է քո հայրենակիցը», նա էլ ասաց. «Հեն է»՝ ցույց տալով Փաշինյնաին, վերջինս էլ տեղից ասաց. «Այստեղ եմ». Ղազարյան «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Այս պահին ընթանում է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը, որին առաջարկում ենք հետևել 168.am-ի հեռարձակմամբ:

Հիշեցնենք.

Հանձնաժողովի նախաձեռնողներ`
Լարիսա Ալավերդյան, առաջին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ 4-րդ
գումարման պատգամավոր
Ձյունիկ Աղաջանյան, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Մայա Բարխուդարյան, քաղաքագետ, իրավապաշտպան
Երվանդ Բոզոյան, քաղաքագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
Ստեփան Դանիելյան, քաղաքագետ
Հովհաննես Իշխանյան, իրավապաշտպան
Աննա Մկրտչյան, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Զարուհի Փոստանջյան, ՀՀ ԱԺ 4-րդ եւ 5-րդ գումարման պատգամավոր, փաստաբան
Էլինար Վարդանյան, ՀՀ ԱԺ 5-րդ եւ 8-րդ գումարման պատգամավոր, Այլընտրանքային
Նախագծեր խմբի անդամ
Սերգեյ Սարգսյան, փաստաբան
Մարիամ Չախոյան, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ
 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀԵՏԱՊՆԴՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Անակխության վերականգնումից հետո Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ժողովրդավարական սկզբունքների ու իրավունքի գերակայության վրա հիմնված պետության կառուցման հանձնառությունը: Անցած տասնամյակների ընթացքում էական ջանքեր են գործադրվել երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները կառուցակարգային հենքի վրա դնելու, անհրաժեշտ գործիքակազմեր ստեղծելու և դրանց անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար: Այս գործում իրենց անբեկանելի դերն են ունեցել հասարակական կազմակերպությունները:
Ցավալիորեն, 2018թ.-ի իշխանափոխությունն իր ճշգրտումները մտցրեց դժվարությամբ ձեռք բերված առաջընթացի առումով:
Չնայած խոստումներին, ձեռնարկվեցին դատական համակարգի ենթակայեցմանը, իրավական համակարգի՝ իշխանության կողմից կառավարելիության մեծացմանն, ազատ խոսքի ճնշմանն ու այլախոհության հետապնդմանը, ընդդիմության հալածմանն ուղղված քայլեր, որոնք ժամանակի ընթացքում աննախադեպ չափերի ու ծավալների հասան: Նախկինում ակտիվ իրավապաշտպան կազմակերպություններն, իրենց մեծամասնության մեջ, կամ լրացրեցին իշխանության սպասավորների շարքերը, կամ անգոյություն գրանցեցին՝ ամլացնելով նախկինում ձևավորված ու անսասան թվացող մարդու իրավունքների պաշտպանների դաշտը, դրանով իսկ ազատելով իշխանությունների ձեռքերը բռնաճնշումների համար:

Ստեղծված իրավիճակը, զուգորդված աննախադեպ թվով քաղբանտարկյալներով, օրենքների ու մարդու իրավունքների անթաքույց ոտնահարումներով, միջազգային հանրության փարիսեցիությամբ, միջազգային կազմակերպությունների լռությամբ՝ պայմանավորված բացառապես իշխանությունների կողմից ներկայացվող տեղեկատվության տրամադրմամբ, անհրաժեշտ է դարձնում, մասնագիտական ջանքերի գործադրմամբ, «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» ստեղծումը:

Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝
• անկախությունը,
• վերկուսակցականությունը,
• ազնվությունն ու անկաշառությունը,
• ներառականությունը,
• մասնագիտական և փաստահեն մոտեցումը,
• իրավունքի գերակայությունը,
• մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և համընդհանուր պաշտպանությունը,
• խտրականության բացառումը,
• քաղաքական հայացքներից անկախ հավասար վերաբերմունքը։
Հանձնաժողովի նպատակներն են՝
• Իրականացնել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկում, արձանգրված դեպքերի փաստագրում, դրանց իրավական և հանրային գնահատում, ինչպես նաև Հայաստանում քաղաքական իրավունքների պաշտպանության առումով մշտադիտարկում:
• Նպաստել ՀՀ-ում օրենսդրական այնպիսի մեխանիզմների ներդրմանն ու մշակույթի ամրապնդմանը, որոնց առկայության դեպքում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին կտրվեն համարժեք պատասխաններ՝ դրանով իսկ զսպող դեր խաղալով ՀՀ-ում նման գործելաոճի խորացմանն ու տարածմանը։
• Օգտագործելով ՀՀ հանձնառությունները միջազգային կառույցների շրջանակներում և դրանց ընձեռած վերահսկողական հնարավորությունները, որոշակիորեն կանխել իշխանությունների կողմից բռնապետական համակարգի ձևավորումը և զսպել բռնաճնշումների մակարդակը:
Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
• Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեպքերի փաստագրումը,
իրավական գնահատականների մշակումը, հանրայնացումը,
• հանրային իրազեկման և փաստահավաք գործունեության իրականացումը,
• պարբերական զեկույցների և հայտարարությունների հրապարակումը,
• քաղաքական դրդապատճառներով հետապնդումները բացառող մեխանիզմների ապահովման նպատակով օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկների մշակումը, ներկայացումը և դրանց առաջմղումը,
• սահմանված նպատակներին հասնելու համար համագործակցության հաստատումը տեղական և միջազգային կազմակերպությունների, կառույցների և գործընկերների հետ։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>