Հանրահավաք Ազատության հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը կմասնակցե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի եւ, ընդհանրապես՝ իշխանության դեմ։ Չի բացառվում, որ զանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր։
Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝
առաջարկելով միասնական ճակատ ձեւավորել։ Առաջարկ է եղել Րաֆֆի
Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց։ Երեկվա դրությամբ, ինչպես
Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, դեռ պատասխաններ չեն ստացել»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

