«Վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլը. ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում HIMARS կայանքների ոչնչացման մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարված է հասցրել Քուվեյթի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազային և հայտարարել մի շարք ռազմական օբյեկտների ոչնչացման մասին:
ԻՀՊԿ հայտարարության համաձայն, այս գործողությունը «վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլն է: Իրանական կողմի պնդմամբ՝ հարձակման թիրախում է եղել ԱՄՆ հրթիռային բազան, որն, օգտագործվել է քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ հայտարարությանը՝ հարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է HIMARS համազարկային կրակի երկու ռեակտիվ համակարգ, ինչպես նաև հրթիռային զինամթերքի պահեստներ։
Աղբյուր՝ News.am

