Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում

«Հետքը» գրում է. ««Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետեւ դա է բխում էն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլեւ ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- բայց էս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում… ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:

Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:

Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ է մետաղադրամներ (գյափիկ – ռուսերեն копек բառից) ու թղթադրամներ (մանաթ – ռուսերեն монета բառից) թողարկել:

Ադրբեջանական մանաթը շրջանառության մեջ է մտել 1992-ին, իսկ 1994-ի հունվարի 1-ից դարձել է Ադրբեջանի տարածքում վճարման միակ օրինական միջոցը, քանի որ խորհրդային ռուբլին հանվել է շրջանառությունից: Մանաթին զուգահեռ շրջանառության մեջ է մտել դրա մանրադրամը՝ գյափիկը (1 մանաթը հավասար է 100 գյափիկի), որը թողարկվել է մետաղադրամի տեսքով:

Գյափիկի առաջին նմուշները՝ 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամները, թողարկվել են 1992-1993 թթ.: Դրանց վրա Ադրբեջանի քարտեզը չի եղել (տես ստորեւ):

Գյափիկի երկրորդ թողարկման նմուշները շրջանառության մեջ են մտել 2006-ի հունվարից եւ կիրառվում են մինչ օրս: Թողարկվել են 1, 3, 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամներ: Սրանց դիմերեսին պատկերված է Ադրբեջանի քարտեզը, որի վրա, սակայն, առանձնացված չեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին ձեւավորված անկլավները: Այլ կերպ ասած՝ Արծվաշենը առանձնացված չէ Ադրբեջանի տարածքից, իսկ ՏիգրանաշենըՎերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն՝ Հայաստանի տարածքից (տես ստորեւ):

Ինչ վերաբերում է ադրբեջանական մանաթին, ապա սրա առաջին նմուշները թողարկվել են 1992-2001 թթ. (շրջանառության մեջ են եղել 1, 5, 10, 50, 100, 250, 500, 1.000, 10.000 եւ 50.000 մանաթ արժեքով թղթադրամներ): Սրանց վրա, ինչպես առաջին թողարկման գյափիկների վրա, քարտեզ չի եղել:

2005-ից շրջանառության մեջ են մտել նոր նմուշի թղթադրամներ, որոնք կիրառվում են մինչ օրս: Սրանց բոլորի դարձերեսին առկա է Ադրբեջանի քարտեզը:

Ընդ որում՝ 2005-2018 թթ. տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50, 100, 200 մանաթ արժեքով թղթադրամներ) քարտեզների վրա անկլավները երեւում են: Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի տարածքից առանձնացված է Արծվաշենը, Հայաստանի տարածքից՝ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն, իսկ Տիգրանաշենը ներկայացված է իբրեւ Հայաստանի մաս (առանձնացված չէ):

Փաշինյանը ամսի 9-ի իր հայտարարության մեջ նկատի է ունեցել հենց այս նմուշները, սակայն նա կա՛մ լրագրողներից եւ հանրությունից միտումնավոր թաքցրել է, կա՛մ անտեղյակության հետեւանքով չի բարձրաձայնել այն փաստը, որ 2020-ին եւ դրանից հետո թարմացված դիզայնով թղթադրամների վրա Արծվաշենը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս:

Այսպես՝ 2020-ին եւ դրանից հետո տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50 եւ 100 մանաթ արժեքով թղթադրամներ), որոնց ավելացել է նաեւ 500 մանաթանոցը (տպագրվել է 2021-ին, դիմերեսին ու դարձերեսին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունն է), ոչ միայն Արծվաշենը ձուլվել է Ադրբեջանի տարածքին եւ չի երեւում որպես անկլավ, այլեւ, ի տարբերություն նախորդ նմուշների, Հայաստանի տարածքում որպես անկլավ առանձնացվել է Տիգրանաշենը, իսկ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն գրեթե բոլոր նմուշներում (բացառությամբ 2021-ին տպագրված 20 մանաթանոցի) ներկայացված են ոչ թե որպես անկլավ Հայաստանի ներսում, այլ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունեցող տարածք:

Ադրբեջանական անձնագրի մասով Փաշինյանի հայտարարությունը ճիշտ է: 2013-ից Ադրբեջանը կիրառում է կենսաչափական անձնագրեր, որոնց մեջ ներկայացված քարտեզներում անկլավները տեսանելի են:

Ինչ վերաբերում է ադրբեջանական մյուս փաստաթղթերում առկա քարտեզներին, ապա հարկ է նկատել, որ նույնականացման քարտերում (ID) ներկայացված քարտեզում անկլավներն առանձնացված են (տես ստորեւ), իսկ հին ու նոր նմուշի վարորդական վկայականներում՝ ոչ:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական արժույթի եւ անձնագրերի վրա Արծվաշենի առանձնացված լինելու մասին, մանիպուլացրել է իրականությունը՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք»: Չմանրամասնելով, որ խոսքը բացառապես 2005-2018 թթ. տպագրված նմուշների մասին է՝ Փաշինյանը մոլորեցնող հայտարարություն է արել՝ միտումնավոր կամ չիմացության հետեւանքով չհայտնելով, որ 2020-ից հետո ոչ միայն Արծվաշենը չի երեւում, այլեւ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն ներկայացված են աղավաղված՝ Ադրբեջանի հետ ընդհանուր կապ ունեցող, ինչը, բնականաբար, Հայաստանի տարածքի հաշվին է:

«Ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել»,- հայտարարել է Փաշինյանը, ինչը ցույց է տալիս, որ կա՛մ նրան խաբել են՝ զեկուցելով ճշմարտության կեսը, եւ նա մինչ օրս չգիտի ամբողջական իրականությունը, կա՛մ գիտի, բայց միտումնավոր աղավաղում է իրականությունը: Անկախ ամեն ինչից՝ հուլիսի 9-ին լրագրողների առաջ Փաշինյանի տարածած ինֆորմացիան «ֆեյք» է:

Այլ հարց է, թե ինչ նպատակ է թաքցված ամենաբարձր մակարդակով նման հայտարարություն անելու հիմքում: Փաշինյանի նշած «հայելային նույն մոտեցումը» ցուցաբերելու մասով հարկ է նկատել, որ ՀՀ անձնագրերում եւ դրամի վրա քարտեզներ չկան, իսկ վարորդական վկայականի վրա ներկայացված ՀՀ ուրվագծում անկլավները բացակայում են:

Փաշինյանը, թերեւս, ակնարկել է կենսաչափական նոր անձնագրերի մասին, որոնք քաղաքացիներին հասանելի են լինելու այս տարվա աշնանից: Ապրիլին ներկայացված այս նոր անձնագրերի ձեւավորման մեջ տեսնում ենք ՀՀ միակ էքսկլավ Արծվաշենը, մյուս կողմից՝ ՀՀ տարածքում չկան անկլավներ (տես ստորեւ):

Հուլիսի 9-ին վարչապետի արած հայտարարությունից հետո կարելի է սպասել, որ կենսաչափական նոր անձնագրերում ՀՀ քարտեզը փոփոխության կենթարկվի, եւ դրա վրա կառանձնացվեն խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ձեւավորված ադրբեջանական անկլավները, որոնց առաջացման իրավական հիմքը նույն Փաշինյանը նախկինում կասկածի տակ է դրել (տես այստեղ եւ այստեղ): Կարելի է ակնկալել, որ վարչապետը նման հայտարարություն անելուց հետո «հայելային մոտեցում» կցուցաբերի նաեւ ՀՀ քարտեզի տեսքով իր կրծքանշանի նկատմամբ, որի վրա այս պահին անկլավներ չեն երեւում: 

Առաջին նկարում՝ Ն. Փաշինյանը եւ 2021 թ. թողարկված 20 մանաթանոցը՝ «Ղարաբաղ» գրությամբ, ադրբեջանական անկլավներով, բայց առանց Արծվաշենի:




Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>