Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն
Հայտնի լրագրող Մարգարիտ Եսայանը երկու գրառում է արել քաղաքական բանտարկյալների մասին ՜ ոչ միայն.
«Անգամ առյուծների եւ կոկորդիլոսների դեմ են պայքարում
«Անգամ առյուծների եւ կոկորդիլոսների դեմ են պայքարում
Կրկին ունենք կին քաղբանտարկյալ։ Երբեք չեմ ընդունել քաղաքական գործիչներին ըստ սեռային պատկանելության տարանջատելը, բայց, երբ անչափահաս երեխա ունեցող , երեխաներ ունեցող մորն են փակում, սա հակամարդկային եմ համարում։ Արեգնազ Մանուկյանի հետ անձնական ոչ մի շփում չեմ ունեցել, անգամ նրա, տարիներ առաջվա որոշ նախկին լրագրողական գրառումներ ինձ համար անընդունելի են եղել։ Բայց, դա կապ չունի, ես այսօր կտրականապես անընդունելի եմ համարում այն, ինչ արեցին Արեգնազի հետ, երեխաների մոր հետ։ Դատապարտելի եւ մերժելի է սա։ Երկրորդ կարծիք չի կարող լինել։
Չեմ զարմանում, սրանցից ամեն ինչ սպասելի է,
Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն, կամաց-կամաց անազատության վայրերը լցվում են մարդկանցով, որ հանցագործ չեն, գողավազակ չեն, մարդասպան չեն։ Այս մարդկանց միակ «մեղքը» այս իշխանությունը չընդունելն է, սրանց քննադատելը, սկզբունք, նվիրվածություն, հայրենատիրություն ունենալը։ Սա է առանց իզմերի, դեմոկրատիայի իմիտացիա անող իշխանություն ծրագիրը՝ վախի մթնոլորտ են գեներացնում։ Եվ, ոչ ոք չգիտի թե քանի քաղաքական բանտարկյալ կա մեր երկրում։
Շատ եմ ուզում էս «դեմոկրատիան» «արտահանձնվի» նույն ներմուծողներին՝ եվրոչինովնիկների եւ իրենց երկրներին։
Հ․Գ․Սրանք անգամ առյուծների եւ կոկորդիլոսների դեմ են պայքարում, հայ մարդն ո՞վ է, որ չհոշոտեն»։
Մյուս գրառման մեջ Մարգարիտ Եսայանը նշում է. «Իմ ընկեր Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և նրան, անհիմն կրկին անազատության մեջ են պահում։ Եթե ինձ այսօր հարցնեն, թե հայ քաղաքական մտքի այսօրվա պատմության մեջ, ո՞ր քաղաքական գործչին եմ համարում լավագույնը, առանց երկմտելու կասեմ՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ։

Արմենի ՝ լավագույնը, ուժեղը եւ գերսկզբունքային լինելը գիտեն նաեւ էս «զավթիչները» ու, էդ պատճառով էլ սարսափում են Արմեն Աշոտյանից»։