Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին

«Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Արեգնազ Մանուկյանին, որը նաեւ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր էր, տանում են կալանավորման։ Իսկ ի՞նչն է նրա մեղքը։ Նրա մեղքն այն է, որ համաձայնել է հանդես գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ցանկով որպես պատգամավորության թեկնածու։ Իսկ բոլորս շատ լավ գիտենք, որ այսօրվա իշխանությունը ակնհայտորեն հարձակում է սկսել «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուների, կուսակցականների եւ, ընդհանրապես, այդ կուսակցության գործունեության վրա»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորության կին թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան ուժայինների ներխուժելուն եւ նրան կալանավորման տանելուն։

«Եվ այս պարագայում լուրջ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հանկարծ։ Ի վերջո, իրենք իրենց սրտի Սահմանադրական դատարանով ապացուցեցին, որ իրենք ճիշտ են, իրենց գողությունը ճիշտ է, որ «Բարգավաճ Հայաստանին» տրված 60 հազար ընտրողների քվեները ոչինչ չարժեն իրենց համար։ Եվ իրենք ԲՀԿ-ին դուրս թողնելով ԱԺ-ից՝ ապահովեցին իրենց 3/5-րդը։ Լավ, այդքանից հետո հիմա ինչո՞ւ են նորից հարձակվել «Բարգավաճ Հայաստանի» վրա։ Պատասխանը ակնհայտ է։ Որովհետեւ ամբողջ աշխարհը իմացավ, ամբողջ աշխարհը համոզվեց, որ մինչեւ հիմա բոլորս գիտեինք, որ իրենք միայն ստախոս տեսակն էն, մի բան ասում են՝ մի բան անում, որ իրենց ոչ մի խոսքին տեր չեն լինում, իսկ հիմա նաեւ ապացուցվեց, որ իրենք լրացնում են մարդկության գող տեսակի շրջանակը։ Այո, նրանք գողացել են այդ կուսակցության քվեները։ Բա գողությունը էլ ո՞նց է լինում։ Հենց այդ գող տեսակի բացահայտումը, ի տես աշխարհի ցուցադրումը չեն կարողանում մարսել։ Հետեւաբար, պետք է հարձակվեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, ինչը եւ անում էին, ինչը եւ շարունակելու են անել, քանի որ ունենք հոգեխանգարմունքի մեջ գտնվող մի ղեկավար, որը չի կարողանում որեւէ կերպ մարսել իր ստերի, իր տեսակի այսքան բացահայտումը, իր դիմակի այսքան պատռումը; Սա է պատճառը, որ Արեգնազ Մանուկյանին այսօր տանում են կալանավորման։

Ես չգիտեմ, թե ինչ հոդված կդնեն նրա վրա։ Իհարկե, այդ հոդվածը, գործը, որ կկարեն, չի ապացուցվելու։ Բայց դա ի՞նչ կարեւոր է իրենց համար։ Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի։ Բայց իրենք իրենց որպես սրտի մխիթարանք, հերթով տանելու են ընդդիմադիրներին, մինչեւ հոգեխանգարմունքը կանցնի կամ չգիտեմ ինչ կլինի»,-ասաց տիկին Կյուրեղյանը։


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>