Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է. «Հայստանում չկա արդարություն, չկա կրթություն, չկա ինքնահարգանք: Հայաստանում հայտարաված է պատերազմ արդարության դեմ։
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ, որը հաշվեհարդար է տեսնում սեփական քաղաքական ընդդիմախոսների հետ՝ անտեսելով տարրական մարդկային նորմերը, իրավունքի գերակայությունը և բարոյականությունը։
Մորը՝ անչափահաս երեխայի խնամակալին, ազատությունից զրկելը՝ առանց որևէ հիմնավոր քրեադատավարական անհրաժեշտության, ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով իրականացվող հոգեբանական տեռոր։
Իշխանությունը, որը վախենում է սեփական ստվերից, այսօր իր ողջ ռեսուրսն ուղղել է կանանց, ընտանիքների և երեխաների դեմ՝ ցույց տալով իր հոգեբանական անկումն ու թուլությունը»։

