Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան
«Ես, Ռոբերտ Քոչարյանն արդեն բավական երկար ժամանակ եղել ենք բանտում, մեզ դրանով վախեցնել հնարավոր չէ, նոր, հետաքրքիր բան պետք է մտածի մեզ համար»,- նախքան դատական նիստը լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվածը, ձերբակալության տեսարանը համաշխարհային խայտառակություն էր։
«Փաշինյանը նույնիսկ ինքն իրեն գերազանցեց դրանով»,- ասաց Ս. Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ այս իշխանությունները մեծ հաջողությամբ, կարելի է ասել, ոչնչացրեցին «Հրազդան ցեմենտը», հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտը». «Իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը»։

