Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան
9
Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Պատերազմ Արցախում
Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է Եթե մտածեր հայ ժողովրդի մասին, հրաժարական կտար. Տիգրան Քոչարյան «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ռեպրեսիաներ են նաև մարզերում. Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը «Ուժեղ Հայաստան»-ը որոշել է պաշտպանել կուսակիցներին՝ իշխանական հնարավոր նոր ճնշումներից ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նրանց հրամայել է, թե ինչ անոեն Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Գորիսում գայլն ամբողջությամբ վնասել է տարեց տղամարդու դեմքը. Նրան կրկին կվիրահատեն Վատություններ ու ընդդիմադիրների հանդեպ թշնամություն անելուց հետո, նա գնում է արձակուրդ վայելելու Եթե «Արարատցեմենտը» չաշխատի, սովի կմատնվենք. Ծառուկյանը միշտ պարապուրդի համար վճարել է. ակցիա Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին Սա հայ ժողովրդի ու Հայոց պետականության դեմ բացված դատ է. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Քարահունջում գայլերի հարձակnւմից տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Ինչ գործով է ձերբակալվել նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը

Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո

«Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ»,ժ նշված է ՀՅԴ Նյուրոյի հայտարարության մեջ։

«Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ողջ ընթացքում գործեց առանց միջոցների մեջ խտրություն դնելու։ Լայնորեն կիրառվեց ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ։ Գործի դրված քարոզչական, վարչական ողջ զինանոցը միտված էր ամեն կերպ սահմանափակելու քաղաքական մրցակցությունն ու ազդելու ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա։ Իշխանության կողմից տարածած ատելության խոսքն ու ձեռնարկած քայլերը նոր բաժանարար գծեր եւ պառակտումներ առաջ բերեց հասարակության մեջ։

Արդյունքում, առաջին անգամ վարչական միջամտության հետեւանքով ՀՀ քաղաքացին զրկվեց իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից։

Ընտրախախտումների ծավալը, դրանց համակարգված բնույթը փաստում են ընտրությունները սոսկ իշխանության պահպանման միջոցի վերածելու վարչախմբի ձգտումների մասին։

Ավելին՝ ընտրական խախտումների վերացման պահանջը, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված անհետեւանք թողնելը, առաջացնում են պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի պահպանման հետ կապված հիմնավոր կասկածներ։

Այլևս աներկբա է, որ խորհրդարանական այս մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ բացառապես սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման և վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման արդյունքում։

Այս ընտրությունների ժամանակ էական գործոն էին նաեւ արտաքին ուժի կենտրոնների եւ ամենատարբեր դերակատարների բացահայտ միջամտություններն ու ազդեցությունները, ինչը լուրջ հարված էր Հայաստանի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը։

Այդուհանդերձ, հակառակ վերը նշված հանգամանքների, բոլոր դժվարությունների, սահմանափակումների եւ խոչընդոտների՝ հավաքական ընդդիմությունը կարողացավ պատկառելի ընտրաքվե արձանագրել։ «Պաշտոնապես» արձանագրված արդյունքները թեեւ գործող իշխանություններին փաստացի հնարավորություն են տալիս վերարտադրվել, սակայն ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մեջ է եւ կորցրել է իր լեգիտիմությունը։ Սրա վկայությունը նաեւ նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումներն են։

Քաղաքական ճգնաժամը ընտրությունների արդյունքում ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանությունների մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը և պետության կենսունակությունը։

Գործող վարչախումբը շարունակաբար թիրախավորում է Անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը՝ ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։

Ստեղծված պայմաններում, նոր իրողությունների եւ հանգամանքների հաշվառմամբ, հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մատավարությամբ, նոր թափով եւ ուժգնությամբ։

Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված կործանարար եւ աղետաբեր քաղաքականության կանխումն է, եւ այս առումով խիստ կարեւոր է բոլոր առողջ, ազգային ուժերի համակարգված ու համադրված աշխատանքը եւ հանրային լայն համախմբումը։

Հետեւողական եւ աննահանջ պայքարը բոլոր ճակատներում հաջողության հասնելու միակ ճանապարհն է։

Հայկական ինքնության պահպանումը, ազգային ու արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնա համահայկական թիվ մեկ օրակարգ»,- նշված է ՀՅԴ բյուրոյի հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>