Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն»,- այս մասին նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը հունիսի 7-ին կալանավորվել է երկու ամսով։

