ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան
Ակնհայտ է, որ փաշինյանական ռեժիմը թիրախավորել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին: Անցած ամիս նրա բնակարանում մտացածին պատրվակներով խուզարկություն էին արել, իսկ այսօր առավոտյան էլ նորից ներխուժել են, խլել հեռախոսը:
Դա կարելի էր հասկանալ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում զետեղված կարճ լայվ-տեսանյութից (տեսանյութն՝ այս հղումով https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=2075420586694461 ):
Կարճ ժամանակ անց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը գրեց. «Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են»։
Պարզից էլ պարզ է, որ սա ուղիղ քաղաքական հետապնդում է, որի նպատակը հանրային ակտիվություն դրսևորող մարդուն լռեցնելն է:

