Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

«ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա… այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում». Իսրայել Հակոբկոխյան

Բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ քննադատությունները, որոնք այսօր հայ հասարակությունն ուղղում է որոշ մարզիկների՝ տեղին է, քանի որ այն ամենը, ինչ նրանց համար արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որևէ մեկը չի արել։ Սակայն այսօր բոլոր այդ մարզիկները լուռ են, այնպես են դիրքավորվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ։

«Երևի Նիկոլի նման իրենք էլ են ուրախանում, որ Գագիկ Ծառուկյանի նման ազգանվեր մարդու նկատմամբ հիմարություններ են անում։

Երեկվա ՔԿ տարածած տեսանյութը նայեցի, հավանաբար Նիկոլը միշտ նվաստացած է եղել, հիմա իր անցյալը հիշելով, թե ով է եղել ու ինչ է եղել, ցանկանում է մյուսներին էլ այդ վիճակում դնել, որպեսզի բավականություն ստանա։ Հիմարություններ անելով՝ ինքն իր անցյալն է վերհիշում ու հաճույք է ստանում այն մտքից, որ միայն ինքը չի նման վիճակում եղել։

Նիկոլը չի հասկանում,  որ նման քայլերով հարգանք վայելող մարդկանց ավելի է բարձրացնում ժողովրդի աչքում։ Եթե եղել են մարդիկ, որոնք Գագիկ Ծառուկյանին չեն հարգել, նման բաներ տեսնելով՝ սկսում են հարգել։ Կարծում եմ՝ նման բաներով Նիկոլը հերոսացնում է, որովհետև նվաստ մարդը երբեք չի կարող այլ մարդկանց նվաստացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Իսրայել Հակոբկոխյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման և մարզիկների լռության մասին։

Նա խորը ցավ է ապրում, քանի որ շատ ու շատ մարզիկներ ժամանակին պատրաստ էին Գագիկ Ծառուկյանի համար հոգի տալ, բայց այսօր նրանցից որևէ մեկի ձայնը չի լսվում։

«Ախր այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում, անցել են ընդհատակ։ Իրենք են առաջին դրոշակակիրները, եթե խոսեն՝ իրենց անունի հետ որևէ բան չի լինի, այդ անունն արդեն ձեռք են բերել։

Հիշո՞ւմ եք, հացադուլի էի նստել, մի մարզիկ չեկավ ինձ այցի։ Երբեմն փոշմանում եմ, որ մարզիկ եմ եղել ու այդ մարդկանց հետ միասին մարզաշխարհ եմ ներկայացրել։

Անարժան մարդու համար չի կարող մարդու արածը գնահատվել։ Նիկոլ Փաշինյանը երբ անդրադարձել էր իմ հացադուլին, առաջին ելույթին ասել էր, թե ինչ-որ մեկի նկարով շապիկ են հագցրել, հետո կողքից երևի ասել էին՝ «Պուտինի ականջը կընկնի ու քեզ համար լավ չի լինի»։ Արդեն հաջորդ ելույթի ժամանակ մեղմացել էր, վախեցել էր երևի։ Այս ի՞նչ հիմար վիճակում ենք մենք հայտնվել»,- հավելեց Իսրայել Հակոբկոխյանը։

Մեր զրուցակիցը նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել է պայքարել բնության դեմ, բայց չի հասկանում, որ եթե այդ ամենը սկիզբ ունի, ապա ավարտ էլ ունի, հավերժ որևէ բան չկա։

«Այդ աթոռը հավերժ չէ, ոչ մի բան հավերժ չէ։ ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա, ախր սա մեր ազգի դժբախտությունն է, մեր երկրի անարգանքը։

Եթե դու հայ ես, ինչպե՞ս կարող ես քո ազգակցի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերես։ Իրենք այն տեսակն են, որ կենդանիներին են նույնիսկ բռնում, տանում ու սատկացնում»,- ընդգծեց Իսրայել Հակոբկոխյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>