Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
«Միացյալ Նահանգների կողմից ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա ավելի լայնածավալ պատասխանի, քան նախկինում էր»,-ՏԱՍՍ-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։
--
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ «Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է», — ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը կրկին փոխանակվել են Մերձավոր Արևելքում լայնածավալ հարվածներով։ Թրամփը ընդգծել է, որ այլևս չի ցանկանում գործ ունենալ իրանական իշխանությունների հետ, քանի որ դա «ժամանակի զուր կորուստ» է։ «Սրանք հիվանդ մարդիկ են… դաժան և բռնության հակված», — նշել է նա։
Հատկանշական է, որ դաժանությունից խոսում է մեկը, ում հրամանով Իրանի Մենաբ քաղաքում ռմբահարվել է դպրոց, ինչի հետևանքով ավելի քան 150 երեխա է սպանվել:

