Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին
8
Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Պատերազմ Արցախում
Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին Կներես, Ծառուկյան ջան, պիտի պատմեմ… թուրքը շամպայն է բացում… մորքուր ջան, գնա տուն, մեզ ինչի՞ ես պատերազմի մեջ ներքաշում. Արման Աբովյան Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մի քանի մարդ վիրավորվել է Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի

Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության՝ ՔԿ կողմից տարածված տեսանյութի վերաբերյալ՝ նշելով, որ սկսել են ուսումնասիրություն.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:

Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է:

Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:

Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը ՊԱՐՏԱՎՈՐ է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ, որոնց Պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես տարեկան հաղորդումների, այնպես էլ արտահերթ զեկույցների շրջանակներում։ Այս առումով Պաշտպանը կարևորում է համակարգային բարեփոխումների իրականացումն ու ոլորտային պրակտիկայի կատարելագործումը։

Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>