«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում
«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել բանտ ուղարկել ընդդիմադիր երեք առաջնորդներին, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ նրան ամենաշատը խոցել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի ուժին նախ ապօրինությունների միջոցով զրկեցին խորհրդարան անցնելու հնարավորությունից՝ ավելի քան 60 հազար քվե ոչնչացնելով, ապա հարձակում ձեռնարկեցին Ծառուկյանի բիզնեսների ու անձնապես նրա նկատմամբ: Բոլորս տեսանք, թե ինչպես են ձեռնաշղթաներով, որոնք Ծառուկյանի ձեռքերի համար փոքր էին, դիմակավորված սպեցնազի ուղեկցությամբ նրան տանում դատարան` կալանքի հարցի քննությանը մասնակցելու։
...Քանի որ Ծառուկյանը մշտապես եղել է սպորտի եւ սպորտսմենների կողքին, հատկապես մեծ ուշադրություն է դարձրել ըմբշամարտիկներին եւ ծանրամարտիկներին, մեզ հետաքրքրեց, թե նրանք ինչ են մտածում Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Արթուր Ալեքսանյանը` Սպիտակ արջը, մեր զանգին պատասխանելով ասաց, որ ինքն Արթուրը չէ, այլ Արթուրի եղբայրն է, եւ հրաժարվեց պատասխանել մեր հարցին:
Ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը զայրացավ. «Ինձ առավոտից անդադար լրագրողներ են զանգում, ինձ հանգիստ թողեք»:
Նազիկ Ավդալյանն ասաց. «Սխալ մարդու սխալ հարց եք տալիս, ես կարող եմ միայն սպորտից խոսել»:
Սա այն դեպքն է, որ չզարմացանք` Ավդալյանը ԿԳՄՍՆ-ի հետ ծրագրեր է անում, թերեւս լուռ պայմանագիր է կնքել` իշխանություններին պաշտպանել ամեն ինչում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/63ac62501e7fba6591d96ec006e42ada?fbclid=IwY2xjawS61zRleHRuA2FlbQIxMABicmlkETE1amhNdXpGbXpCdnNkVjZSc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHpObqxzG-zLTwinjJWeeMHE33oSJs8M6kLUhXmS-6ndtQk80mucojFyY9kyI_aem_gwQjhcEfYmw8FCocaSCvoQ
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»

