ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին

«Էկո-մեդիա» բնապահպանական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը հանգամանորեն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի առյուծին վերաբերող սկանդալային եղելությանը. 
«Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին։
Այն առյուծին, որին Ծառուկյանն իր ձեռքով, կաթի շշով էր կերակրում։ Դրա տեսակադրերը շատերն են տեսել համացանցում։
Եվ այդ հզոր կենդանու մահվան մեջ մեղավո՞ր է Երևանի կենդանաբանական այգու մի երիտասարդ կենդանաբույժ։ Ինչո՞ւ է նա վերցրել այդպիսի բեռ իր ուսերին և, ենթարկվելով ԱԱԾ-ականների հրահանգին, համաձայնել քնեցնել գիշատիչներին։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Ծառուկյանը զբաղվել է որսագողությամբ և շրջակա միջավայրին պատճառել մոտ 30 մլն դրամի վնաս։
Առանց քննության ու դատի, մարդու մեղավորությունը դեռ չհաստատած՝ հատուկ ջոկատայինները երկուշաբթի օրը ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն, առգրավել կենդանի կենդանիներ և սատկած կենդանիների խրտվիլակներ։
Կենդանի կենդանիներն ունեն հատուկ միջազգային անձնագրեր, իսկ խրտվիլակների հավաքածուն բացառիկ գիտական արժեք է, որով հպարտանալը Հայաստանի համար համաշխարհային մակարդակի հարց է։
Նման հավաքածուներ պետական թանգարանները ֆինանսների սղության պատճառով չեն կարողանում ունենալ։ Ծառուկյանի հավաքածուն բացառիկ և թանկարժեք է կենդանաբանության ու տաքսիդերմիայի աշխարհում։ Դա հանցագործություն չէ, այլ ընդհակառակը՝ զարգացած երկրների համար կարևոր փաստ, որը գիտնականներին թույլ է տալիս ուսումնասիրել այս կամ այն կենդանուն։ Նեղ մասնագիտական տերմինների մեջ չմտնենք։

Եվ այսպես.

Ի՞նչ կենդանիներ են երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեի գործողությունների հետևանքով առգրավվել Ծառուկյանի ընտանիքին պատկանող սեփականությունից։
Ինչո՞ւ չէր կարելի այդ կենդանիներին հապճեպ քնեցնել՝ երկու դեղամիջոց իրար խառնելով, և կարտոֆիլի պարկի նման տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Ի՞նչ արժեք ունեն դրանք գումարային առումով և գիտական աշխարհի համար։ Ինչի՞ց սատկեց առյուծներից մեկը։

Այս բոլոր հարցերին պատասխանել են Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը, բնապահպանության վարչության պետը, Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենը, Ծառուկյանի կենդանիների խնամակալը, Երևանի կենդանաբանական այգու կենդանաբույժը (որն, ըստ իր խոսքի, երկրում չէ) և մի քանի հայաստանյան ու արտասահմանյան կենդանաբաններ, այդ թվում՝ միջազգային որակավորում ունեցող կատվազգիների մասնագետ։

Ըստ այդմ՝ չնշելով բոլորի անունները, կարճ և շատ հստակ պարզվեց հետևյալը․

1. Կենդանիներին առգրավել են հապճեպ՝ առանց նախապատրաստելու։ Կենդանիների խնամակալը հրաժարվել է քնեցնել կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ Նրան թույլ չեն տվել մոտենալ իր խնամած կենդանիներին։ Կիրակի օրը կենդանիների բեռնաթափման (չկերակրման) օրն է եղել, ուստի երկուշաբթի վաղ առավոտյան նրանք սոված են եղել։ Սա նշանակում է, որ այս շոգին և սոված վիճակում առնվազն չէր կարելի, ժողովրդական բառուբանով ասած՝ "նարկոզ" տալ։

2. Ըստ կենդանաբանական այգու տնօրենի՝ իրենք նախապես չեն իմացել, որ իրենց մոտ պետք է առյուծներ, վագրեր և կոկորդիլոսներ տեղափոխվեն։ Նա նաև հրաժարվեց խոսել, քանի որ, իր խոսքով, Երևանի քաղաքապետարանից հրահանգել են չխոսել։

3. Երևանի քաղաքապետարանից իմ հարցումներին համաձայնեցին պատասխանել։ Մի քանի ժամում տրամադրեցին հակիրճ տեղեկություն այն մասին, թե ինչ դեղեր են օգտագործվել առյուծներին և վագրերին տեղափոխելու համար։ Դրանք են․ 1) թմրեցման համար՝ «Զոլետիլ» և «Մեդիտին» դեղամիջոցները (սա նշանակում է, որ քնեցնող «մասնագետը» սխալ է թույլ տվել, քանի որ «Զոլետիլ» (Zoletil) և «Մեդիտին» (Meditin) դեղամիջոցների համակցումը կիրառվում է խորը նարկոզի մեջ գցելու համար, երբ վիրահատության կարիք կա, և կենդանին գտնվում է վիրահատարանում, այլ ոչ թե ասֆալտի վրա ու կիզիչ արևի տակ), իսկ որպես հակաթմրեցուցիչ՝ «Անտիմեդինը», 2) երկու առանձնյակ վագրերն ինքնուրույն են արթնացել, իսկ մնացածը՝ ներարկման (այսինքն՝ հակաթույնի) միջոցով։

4. Կենդանիները փաստացի ֆիքսվել են տեսադիտարկմամբ (սա նշանակում է, որ կենդանիների մոտ մարդ չի մտել, նրանց հետևել են միայն տեսախցիկներով)։ 4) Անձնագրերի առկայության մասին այգին տեղեկատվություն չունի (սա նշանակում է, որ այգին առանց անձնագրերի ընդունել է առյուծներին և վագրերին, որոնք գտնվում են CITES-ի՝ «Վայրի կենդանական ու բուսական աշխարհի անհետացման եզրին գտնվող տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պաշտպանության ներքո)։

5. Քննչական կոմիտեն, որպես իրեղեն ապացույց, առգրավել և Կենդանաբանական այգի է տեղափոխել 4 բենգալյան վագր և 3 աֆրիկյան սպիտակ առյուծ (որոնք հատուկ տեսակ են՝ գենետիկ առանձնահատկություններով)։ Պատրաստվում են առգրավել նաև նեղոսյան 9 երկու տարեկան կոկորդիլոսներ, անգլիական և այլ տեսակի ձիեր, ինչպես նաև թռչուններ։ Ըստ Քննչական կոմիտեի տեղեկատվության՝ առգրավվել է նաև 190 կենդանու խրտվիլակ։

6. Թեպետ դիմակավորված անձինք հրահանգել են պետական մարմինների աշխատակիցներին չխոսել և լրագրողներին տեղեկություն չփոխանցել, սակայն տեսանյութերով պարզվել է․ քնեցումը կատարել է ոչ թե Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը, այլ նոր՝ 24-25 տարեկան կին աշխատակից (ում անունը չենք նշում՝ չթիրախավորելու համար)։ Իսկ Հարություն Հովհաննիսյանը, իր իսկ խոսքով, գտնվում է արտերկրում։

7. Երևանի կենդանաբանական այգու բյուջեով նախատեսված չէ նոր, խոշոր կատվազգիների գնումն ու կերակրումը։ Սա նշանակում է, որ Ծառուկյանից առգրավված առյուծներն ու վագրերը չեն ստանա իրենց սովորական կերը և չեն ունենա իրենց խնամակալին, ում սովոր են ի ծնե։ Վերջին հանգամանքը չափազանց կարևոր է նրանց կյանքի համար։

8. Կենդանաբանական այգու պատասխանատուներն անպատասխանատու գտնվեցին՝ համաձայնելով ընդունել Ծառուկյանի կենդանիներին, քանի որ առյուծներից մեկը եղել է որձ հայրը, իսկ մյուս երիտասարդ որձ առյուծը սատկել է (տեղեկությունը դեռ պետք է ճշտվի) ոչ պատշաճ պայմանների, դեղի սխալ չափաբաժնի կիրառման և մի շարք այլ սխալ անասնաբուժական գործողությունների պատճառով։ Իսկ Կենդանաբանական այգին արդեն իսկ ունի որձ առյուծ։

Այդ դեպքում ի՞նչ են անելու Ծառուկյանի որձ առյուծի հետ։ Եվ արդյո՞ք ևս 4 վագրի համար տեղ ունեն, թե՞ նրանց պահելու են կարանտինային հատվածում, և ի՞նչ ժամկետով։
Նաև պարզվել է, որ առյուծի սատկելուց հետո Կենդանաբանական այգու ղեկավարությունը աշխատանքի է հրավիրել Ծառուկյանի կենդանիների խնամողներին։ Նրանց դիմավորել են Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը և, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նրանց հետ չի եղել հավանական ներարկումն (սրսկումն) իրականացրած երիտասարդ կենդանաբույժը։ Ըստ մեզ հասած տեղեկության՝ նախարարն ու այգու փոխտնօրենը խնդրել են վաղը, այսինքն՝ հուլիսի 8-ի առավոտյան, գալ այգի և ընդունվել աշխատանքի՝ որպես առգրավված կենդանիների խնամակալներ։ Նրանք նաև հրաժարվել են ցույց տալ առյուծներին ու վագրերին, ինչը կասկած է ներշնչել կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ։
Եվ վերջում նշենք, որ Ծառուկյանի անձնական տարածքից առգրավված կենդանիներն ունեն միջազգային անձնագրեր։ Նրանք չեն կարող անձնագիր չունենալ, և դրանց հավաստիությունը տվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Սպիտակ առյուծներին, որոնցից մեկին, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի մղումով, հրահանգված էր առգրավել, փաստացի ՍԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ։ Այդ առյուծներն ունեն գենետիկական առանձնահատկություն. նրանք սովորական մուգ դեղնավուն (ավազագույն) չեն, այլ սպիտակին մոտ գույն ունեն։ Դրանք թե՛ ֆինանսական, թե՛ գիտական առումով չափազանց թանկարժեք են։ Այս տեսակները գտնվում են CITES-ի («Վայրի կենդանական ու բուսական աշխարհի անհետացման եզրին գտնվող տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա) պաշտպանության ներքո, և յուրաքանչյուրն ունի իր համարը՝ իր չիպով ու անձնագրով։

Եթե սատկել է նման կենդանի, դա համարվում է հանցագործություն և քրեորեն պատժելի է։ Հիմա ո՞վ է պատասխան տալու. Փաշինյա՞նը, ԱԱԾ-ականնե՞րը, Քննչական կոմիտե՞ն, Կենդանաբանական այգու անձնակա՞զմը, թե՞ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Ո՞վ։ 

Բենգալյան վագրերը նույնպես պաշտպանված են CITES-ի հավելվածով, և սեփականատերը պարտադիր ունի դրանց միջազգային անձնագրերը։

Նեղոսյան կոկորդիլոսներին ինչպե՞ս են քնեցնելու, ինչպե՞ս և ո՞ւր են տանելու, եթե դրանք մեծանալով դառնում են մինչև 7 մետր։ Կենդանաբանական այգին ունի՞ նման հնարավորություն՝ կե՞ր, ազատավանդա՞կ, խնամակա՞լ, բյուջե՞...

2023 թվականին վարչապետի հունիսի 1-ի N 594-Ա որոշմամբ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում է կատարվել, ըստ որի՝ սահմանվել է Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող անձնական կենդանիների այգու կադաստրային գրանցում ստանալու համար եղել է դիմում, որից հետո, ի թիվս այլ պետական մարմինների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են ստուգում և որևէ խախտում չեն հայտնաբերել»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>