ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման

Դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 10-ը տարի ժամկետով ազատազրկման:

Նորածնի սպանությունը կատարվել էր 2017թ սեպտեմբերի 27-ին: Այդ օրը 57-ամյա Հրածին Փայտյանի 34-ամյա դուստրը երեխա էր լույս աշխարհ բերել: Կինը հղիացել էր արտաամուսնական կապի հետևանքով և որպեսզի թաքցնի հղիությունը, նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, երեխայի տատիկը խեղդամահ էր արել նրան:

36-38 շաբաթականում ծնված նորածնին խեղդամահ անելուց հետո տատը նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, ապա գցել էր արտաքնոցի փոսը, ինչից հետո էլ ուրագով սեղմել է և նորածնի դին թաքցրել արտաթորանքի մեջ:

Հրածին Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ առաջադրված մեղադրանքում Հրածին Փայտյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ ցուցմունք տալով հայտնել է, թե դեպքից մեկ օր առաջ աղջկան տարել է հիվանդանոց` հղիությունն ընդհատելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգն ասել է, որ աղջիկը 4-5 ամսական հղի է, ինքը չի կարող հղիությունն ընդհատել և առաջարկել է աղջկան տանել Երևան: Միևնույն ժամանակ, ըստ ամբաստանյալի, բժիշկը թղթի վրա գրել է Երևանում գտնվող մեկ այլ բժշկի հեռախոսահամարը և անձնական տվյալները:

Սակայն, ըստ կնոջ ցուցմունքի, նույն օրը երեկոյան դուստրն իրեն ասել է, որ կողքի շրջանում ծակոցներ ունի, որից հետո աղջկան պարացետամոլ է տվել որպես ցավազրկող:

Գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է, դուրս է եկել պատշգամբ և տեսել աղջկան` արյան մեջ, «իսկ կողքին` մի բան կար ընկած. երեխան մահացած է եղել»:

Կինը հայտնել է, որ աղջկա ծննդաբերության ժամանակ ինքը ներկա չի եղել, շոշափել է երեխային և զգացել է, որ սառն է, երեխան չէր շնչում, իսկ դստերն ուշագնաց վիճակում տարել է հիվանդանոց: Դուստրն ասել է, որ երեխան ծնվելու ժամանակ ձայն չի արձակել:

Կինը հայտնել է. «Երեխան ծնկներից ներքև, ոտքերի արանքում էր, սև ռետուզի մեջ ընկած: Ծնվելու ժամանակ երեխան ընկել էր ներքնաշորի և ռետուզի մեջ: Երեխայի պորտալարը պոկված էր: Երեխային ռետուզի մեջ փաթաթված` դրել եմ տոպրակի մեջ ու գցել զուգարան»:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ իր մյուս աղջիկն ասել է, թե քույրը ցանկացել է մկան դեղ ուտել, ինքն էլ հարցրել է, թե ինչի համար է ցանկանում մկան դեղ ուտել, դուստրն ասել է, թե փորի մեջ բան է շարժվում:

Կինը վստահեցրել է, թե մինչ այդ չի իմացել, որ դուստրը հղի է: Իսկ երեխայի ծնվելուց հետո նրա վրա վնասվածք չի տեսել՝ պարանոցից բռնել է ու դրել է պարկի մեջ: Ինքը երեխային չի սպանել:

Ըստ ծննդաբերած կնոջ՝ տուժողի իրավահաջորդի ցուցմունքի՝ սկզբնական շրջանում չի իմացել, որ հղի է, մինչ ծննդաբերելը մոր հետ գնացել են Բերդի հիվանդանոց և այնտեղ է իմացել, որ հղի է: Բժիշկն իրեն հետազոտել է, ասել, որ 4-5 ամսական հղի է, և ինքը ցանկացել է երեխային հեռացնել, սակայն բժիշկը հրաժարվել է երեխային հեռացնել:

Կինը հայտնել է, որ այդ օրը գիշերը միայնակ ծննդաբերել է տան պատշգամբում, իր մոտ ոչ ոք չի եղել, երեխան ձայն չի արձակել և չի շարժվել: Մայրն եկել է, երեխային հատակից վերցրել է, բայց չգիտի, թե ուր է տարել:

Սակայն նախաքննության ընթացքում կինն այլ բան է հայտնել, որ ամուսնացած չէ և այդ պահին իրեն երեխա պետք չի եղել, մայրը նույնպես համաձայն չի եղել և դրա համար ցանկացել է աբորտ անել, սակայն բժիշկը հրաժարվել է:

Դեպքի օրը երեկոյան ցավեր է ունեցել, այդ մասին ասել է նաև մորը, ով իրեն պարացետամոլ տեսակի դեղահաբ է տվել: Այդ ամենից հետո էլ մայրը մնացել է իր կողքին: Իսկ կարճ ժամանակ անց զգացել է, որ ծննդաբերում է, ինքը գետնին պառկած է եղել, մայրն օգնել է իրեն, երեխան դուրս է եկել ու ընկել գետնին:

Կինը, նաև հայտնել է, որ տեսել է երեխայի սեռը, նա աղջիկ է եղել, երեխայի լացի ձայն ևս լսել է, հստակ չի կարող ասել, թե որքան ժամանակ՝ հնարավոր է` 2 րոպե, հնարավոր է և ավելի քիչ, լացի ձայնը լսելու պահին մայրը կողքին է եղել, ձայնը դադարելուց հետո մայրը երեխային փաթաթել է պոլիէթիլենային տոպրակի մեջ. հասկացել է, որ երեխան մահացել է և մորն ասել է, որ այնպիսի տեղ տանի, որ տնեցիները չիմանան, բայց կոնկրետ զուգարանի փոսի մեջ գցելու մասին որևէ խոսք չի ասել:

Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո կինը պնդել է այն և հաստատել, որ դրանք ճիշտ են:

Դատաբժշկական փորձագետ Դավիթ Հարությունյանը, դատարանում ցուցմունք տալով, հայտնել է, որ երեխայի պորտալարը ձեռքերով քաշած պոկած է եղել: Երեխայի պարանոցի շրջանում առկա են եղել արյունազեղումներ, որն առաջացել էր ճնշման հետևանքով:

Երեխան ռետուզի կամ ներքնազգեստի մեջ չի եղել, մերկ է եղել, հագուստի առկայություն չի եղել: Լաբորատոր ստուգմամբ պարզվել է, որ երեխան ծնվել է կենդանի և ծնվելուց հետո շնչել է: Հնարավոր է, որ մահն առաջացել է մատներով երեխայի պարանոցը սեղմելու հետևանքով:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, և նա ենթակա է պատասխանատվության:

Աղբյուրը` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>