Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր
Հակաիրավական բեսպրեդելը, որ այս օրերին կատարվում է ԲՀԿ առաջնորդ, խոշոր սափականատեր, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, շատերի ուշադրությունն է գրավել:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը նախկինում նաև պրոֆեսիոնալ մակարդակով սպորտով է զբաղվել, մասնավորապես, բազկամարտիկ է, բազկամարտի չեմպիոն:
Հատկանշական ու նաև խորհրդնշական է, որ փաշինյանական բռնատիրական ռեժիմը Գագիկ Ծառուկյանի դաստակի չափին համապատասխանող ձեռնաշղթա չի ունեցել, և իշխանության կապրիզներն սպասարկող ԱԱԾ-ականները ձեռնաշղթան պարզապես «դրել են» ԲՀԿ ղեկավարի ձեռքին՝ առանց ձեռնաշղթան «փակելու»: Դա չի վրիպել լրագրողների աչքից ու տեսախցիկներից:
Ինքնին խոսուն պատկեր է. այո, ռեժիմը կարող է տհաճություններ ու անախորժություններ պատճառել իրեն հակադրվողներին, բայց այնքան չկա, որ «կանդալի»:

