Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ
ՔՊ-ի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
--
Մեր կողմից նկատենք, որ Փաշինյանի քննչական կոմիտեի հաղորդագրությունն ավելի շատ նման է ցնդաբանության կամ զառանցանքի. այսինքն՝ ի՞նչ է ստացվում, Գագիկ Ծառուկյանն ապօրինի կերպով առյուծ ու վա՞գր է որսացել: Ինչ վերաբերվում է կենդանիների խրտվիլակներին, ապա դա ընդհանրապես հավաքածու է, ինչից չի հետևում, ո հավաքորդն ինքն է որսացել կամ ընդհանրապես ապօրինի են որսացել:

