Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում
«Էներգետիկ անվտանգությունն այն հարցն է, որի շրջանակում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում կատարում է առաջատար դերերից մեկը, ես կասեի՝ ամենագլխավոր դերը»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանում անցկացված «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» միջազգային գիտական-փորձագիտական համաժողովում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Դմիտրի Պանտելինը։
Դեսպանության ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրների արդյունավետ և երկարաժամկետ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում։
«Ռուսաստանն ապագայում ևս կշարունակի ցուցաբերել իր աջակցությունը՝ որպես պատասխանատու և կարևոր գործընկեր։ Ողջունում եմ հարգարժան փորձագետներին, Ռուսաստանի գործընկերներին և հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը կլինի արդյունավետ և օգտակար բոլորիս համար», - նշել է Պանտելինը։
Աղբյուր՝ News.am

