Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

«Մայր օրենք», որը չի գործում

Լրագրող Արմեն Հակոբյանը գրել է.

Սահմանադրական դատարանը այսօր հրապարակելու է որոշումը՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքների առնչությամբ հիմնական ընդդիմադիր ուժերի և ընտրության այլ մասնակիցների կողմից ներկայացրած բողոք-վիճարկումների վերաբերյալ: Պատահակա՞ն է ստացվել, թե՝ ոչ, բայց ՍԴ որոշման հրապարակումը տեղի է ունենալու «Սահմանադրության օրվա»՝ հուիսի 5-ի նախաշեմին:
Շատ ավելի խորհրդանշական կլիներ, որ ՍԴ որոշումը «ընտրության գործով» հենց հուլիսի 5-ին էլ հրապարակվեր: Որոշում, որի բովանդակությունը դեռևս ոչ մեկին հայտնի չէ, սակայն շատ քչերն են կասկածում, որ փաշինյանական իշխանավարման շրջանում նշանակված ՍԴ դատավորները ՔՊ ղեկավարի ցանկությանը հակառակ բան կորոշեն: Ինչ-որ չի նկատվել, որ ՍԴ ներկայիս կազմում կան անձինք, որոնք պատրաստ են հանուն գաղափարի, ավելին՝ հանուն արդարության և արդարադատության... հայտնվել «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Շատ կուզենայինք այս ընկալման հարցում սխալված լինել:
Լավ, իսկ ի՞նչ է մնացել ՀՀ Սահմանադրությունից, որի օրը վաղը նշելու ենք: Քավ լիցի, այս անգամ կարիք չի լինի այդ օրը «ոչ աշխատանքային» հռչակել, քանզի առանց այդ էլ այն համընկել է «տերունական օրվանը»՝ կիրակի է:
Չէ, հարցը հռետորական չի, այլ միանգամայն կոնկրետ է. ի՞նչ են թողել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի Սահմանադրությունից՝ իրենց իշխանավարման այս 8 տարի և երկու ամիսների ընթացքում:
Ակնհայտ է, որ մենք այլևս ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունը չի գործում: Թողնենք հարցը. լա՞վն է 1995-ին գրված (օղորմի Վլադիմիր Նազարյանին), ապա 2005-ին և 2015-ին խմբագրված Սահմանադրությունը, թե՞ կարող էր ավելի լավը լինել: Փաստը այն է, որ 1995-ի հուլիսի 5-ից հետո Հայաստանն ունի Սահմանադրություն, «մայր օրենք», ինչպես պատկերավոր նշում են հաճախ: Հանրահայտ է և այն, որ ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հատկապես իշխանության գալուց հետո, անընդհատ «բզբզում» է Սահմանադրությունը փոխելու հարցը: Մի անգամ դա 2020-ին էր, նախքան կոնորավարակն ու պատերազմը: Հիմա, երբ անցած 6 տարիներին անվիճելի աղետներ ու ավերներ է արձանագրել ու բերել իր պաշտոնավարմամբ, նա ցանկանում է լրիվ նոր Սահմանադրություն, պատկերավոր ասած՝ իր քմահաճույքներով ու կառավարման «առանձնահատկություններով» կարված նոր «կոստյում»: Հա, ու որ այնտեղ հղում չլինի Հայաստանի Անկախության հռչակագրին: Սա նաև իր գործընկեր Ալիևի անթաքույց պահանջն է, որը, կարելի է ասել՝ Փաշինյանն ընդունել է:
Վերադառնանք սակայն Սահմանադրության չգործելուն:
Առաջին իսկ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», առնվազն վերջին 8 տարիներին ու հատկապես՝ հիմա միանգամայն վիճելի է: «Ինքնիշխանությունը» ո՞րն է. ա՞յն, որ Էրդողանը կամ Ալիևը հրահանգում են այս կամ այն բանը և ՀՀ կառավարություն համարվողը դա արագորեն անում է, կապ չունի՝ Պաղեստինի անկախության ճանաչման մասի՞ն է խոսքը, թե՞ Հայաստանի տարածքից թշնամուն զիջումներ անելու: Թե՞ այն է ինքնիշխանությունը, երբ Եվրամիությունը կամ Եվրահանձնաժողովի նախագահը հրահանգում են ինչ անել, ինչպես Ռուսաստանի հետ թշնամանալ, առհասարակ՝ որոշում են Հայաստանի արտաքին-քաղաքականության առանցքը:
«Իրական Հայաստանի» «ժողովրդավարությանն» առանձին կանդրադառնանք, թեպետ բազմիցս ենք հիմնավորել, ու նման հիմնավորումներ ներկայացնում են այլ մեկնաբաններ ևս, որ Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմ, իսկ գործող իշխանությունը ավելի ու ավելի է նմանվում բռնատիրական ռեժիմի:
Հազիվ 3 միլիոն բնակչությամբ երկրում՝ 23 տոկոս աղքատություն ունենալու պայմաններում մարդու լեզուն չի պտտվում նման պետությունն անվանել՝ «սոցիալական»:
Իսկ «իրավականը» հիմա հնչում է, բայց միայն... որպես ծաղր, սարկազմ: Ի՞նչ «իրավական», երբ կարելի է հղի կնոջը վրաերթի ենթարկել, մահվան մատնել ու անպատիժ մնալ: Դեռ չենք խոսում այլ անիրավությունների, իրավական կամայականությունների ու իշխանության նախաձեռնությամբ իրականացվող քաղաքական հետապնդումների ու հալածանքների մասին:
Սահմանադրության երկրորդ հոդվածի առաջին մասը, հատկապես այսօր հնչում է է՛լ ավելի ծաղրական. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Լո՞ւրջ: Ժողովրդի 51 տոկոսը մերժել է օրվա իշխանությանը, 49 տոկոսը չի մերժել: Նիկոլ Փաշինյանը այն 49 տոկոսին համարում է «ժողովուրդ», իսկ իրեն մերժած 51 տոկոսին պիտակում է որպես ոճրագործներ (դե վիրավորում ու զրպարտում է, թե՝ ընտրակաշառքով են քվեարկել, իսկ ընտրակաշառք վերցնելը, նաև՝ տալը, իհարկե, ծանր հանցագործություն է):
Գաղտնիք չէ, որ Սահմանադրության մեջ ամրագրված են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այդ սահմանումները մեծապես խարսխված են «Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի» և այդ առումով ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ընդունված այլ հիմնարար փաստաթղթերի վրա:
Օրինակ, 3-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
...Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Իրավաբանները սա ավելի գեղեցիկ ու լավ կմեկնաբանեն, մանավանդ՝ «անմիջականորեն գործող իրավունք» հզոր կապակցությունը: Բայց մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ մեկ-երկու նկատառում: Շատ կոնկրետ. Արման Հովհաննիսյան, 38 տարեկան, նախընտրական պաստառ պոկելու (հիմնովին ապացուցված չէ) համար ձերբակալվել է (առավելագույնը՝ կարող էր տուգանվել), ապա տարվել է «Նուբարաշեն» հոգեբուժարան, ապա այնտեղ հայտնաբերվել է կախված վիճակում, պաշտոնապես հայտարարվել է, թե նա, իբր, ինքնասպան է եղել:
Դե, մի հատ էլ մեջբերում անենք.
«Հոդված 24. Կյանքի իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»:
Քի՞չ է: Մի հատ էլ հոդված (սահմանադրական, ո՛չ՝ քրեական) ուզո՞ւմ եք.
«Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը
1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
2. Մարմնական պատիժներն արգելվում են:
3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք»:
Ի՞նչ գեղեցիկ ու տպավորիչ է, գրված, չէ՞: Որևէ մեկը տեսնո՞ւմ է, որ Սահմանադրության մեջ գրված լինի, թե՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի... բացի անձամբ նիկոլ փաշինյանի քաղաքական հակառակորդներից, կամ «ֆյուրերի» մատնանշած անձանցից»:
Իսկ քանի՞ ու քանի՛ ՀՀ քաղաքացիներ են այս 8 տարվա մղձավանջային գարշընթացքում, հատուկ, ցուցադրաբա՛ր, օրվա իշխանության ղեկավարի հուշումով ենթարկվել նման վերաբերմունքի:
Մարդը գերագույն արժե՞ք է: Հարցրեք Արմեն Գրիգորյանի ընկերներին: Այն Արմեն Գրիգորյանի, որին ռեժիմը մահվան հասցրեց հե՛նց դատարանի դահլիճում: Հարցրեք Սոնա Մնացականյանի ու նրա չծված բալիկի մահվան սահմռկեցուցիչ դեպքից ցնցված մարդկանց...
Իմացա՞ք, «մարդը գերագույն արժեք է»: Այո՞, Նիկոլ Փաշինյան ու ՔՊ:
Նրանց իշխանավարման շրջանում «մարդն այնքա՜ն գերագույն արժեք էր», որ հազարներով կորոնավարակի շրջանում մահացան, իսկ որ շատ ավելի վատ է ու աններելի՝ մի քանի հազար զինվորների ու սպաների էլ «44-օրյա պատերազմում» մահվան մատնեցին: Մարդն այնքան գերագույն արժեք էր, որ 150 հազար հայ մարդկանց՝ Արցախի հայությանը տնազրկեցին, երկրազրկեցին, հայրենազրկման հասցրեցին: Դեռ մի բան էլ՝ իշխանական քարոզչության ատելության ու մառ թշնամանքի թիրախ դարձրեցին:
Շարունակե՞նք: Դրանից էլ դյուրին բա՞ն: Խոսքի ազատության սահմանադրական իրավունք: Գործնականում ունենք մի քանի շատ կոնկրետ, դատարանի որոշումներով ամրագրված փաստեր, որ ազատ խոսք ասելու համար մարդը զրկվել է խոսելու իրավունքից: Ամենից թարմ ու ցայտուն օրինակը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի «ձայնազրկումն» է: Հետևություն՝ Սահմանադրությունը չի գործում:
Սեփականության իրավունք: Օ-օ-օ՜, մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարը բղավելով սպառնում է, թե՝ կունեզրկի, կխլի սեփականությունը, «բոմժ կդարձնի», խոսել «սեփականության իրավունքի մասին», կնշանակի՝ արհամարհել սեփական բանականությունը:
Չի գործում խղճի ազատության իրավունքը, դեռ չենք խոսում Հայ Առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակի մասին (հոդված 18): Կառավարության ղեկավարն ու նրա լրտեսական ծառայությունները որոշում են, թե եկեղեցական պատարագի ժամանակ որ բառերն ու արտահայտությունները հնչեն, որոնք՝ ոչ:
Հա, Երամիության բռնատիրական ու ավտորիտար հովանավորումների շրջածիրում (դե, ֆաշիզմը Եվրամիության համար սովորական բան է, միայն 20-րդ դարում՝ 20-ականներից մինչև 70-ականներ Եվրոպայում քանի՜ ֆաշիստական ռեժիմ է եղել՝ Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունգարիայում...):
Հա, ու որոշները եղել են մինչև 1970-ականները, այնքան էլ վաղուց չէր:
Սա, դեռ չենք խոսում զուտ բռնատիրական ռեժմիների մասին, լիներ դա Ալբանիան, Հունաստանը («սև գնդապետների» ռեժիմը), Հարավսլավիան, թե՞ «սոցճամբարի երկրները», որոնցից ամենից ցայտունը Ռումինիայի դեպքն է:
Տեսեք, ՀՀ Սահմանադրության մեջ նշված է.
«Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը»:
Եկել եմ՝ ձեր «Սահմանադրության օրը» փչացնեմ, տիկնայք ու պարոնայք, այն տեղեկությամբ, որ այդ հոդվածը տրորտակված է, իսկ «ժողովրդավարության էական հիմքերից մեկը» նիկոլական Հայաստանում քարուքանդված է: Ծիծաղելի է խոսել «տեղական ինքնակառավարման» մասին մի երկրում, որտեղ անձամբ Փաշինյանն է որոշում, թե իր ո՛ր կիսագրագատ քպ-ականը լինի համայնքապետ, իսկ եթե ժողովուրդն այլ մարդու է ընտրում, ապա այդ «այլ մարդը» կա՛մ ցուցադրաբար գնդակահարվում է, կա՛մ բանտարկվում, կա՛մ այլևայլ խարդավանքներով՝ հեռացվում:
Ուզո՞ւմ եք՝ նշեք «Սահմանադրության օր»: Չնայած, հանգուցյալի հետ կապված, սովորաբար, հոգեհանգստի ծիսակարգ է մատուցվում:
Հիմնականն այն է, որ Սահմանադրությունը, սահմանադրական իրավունքները չեն գործում, ոտնահարված են, տապալված՝ դրանից բխող հետևություններով ու հետևանքներով:

Արմեն Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>