Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան

«Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարարության երկու տեղակալները, բայց նախարարի մասով հայտնի է, որ վերանշանակվելու է։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը ունի երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և գնման միջոցով ձեռք է բերվել դեռևս 1994 թվականին, իսկ մյուսը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է և գնվել է 2011 թվականին։ Նախարարը շարունակում է ունենալ նաև 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը գնել էր 2022 թվականի վերջին։

2025 թվականին նախարարն իրականացրել է նաև խոշոր ֆինանսական գործարք՝ 30 միլիոն դրամի անտոկոս փոխառություն տրամադրելով Արտակ Անդրեասյանին։ Միաժամանակ ամբողջությամբ մարվել է «Կոնվերս բանկում» ունեցած 14 տոկոս տոկոսադրույքով վարկը, որի մարմանն ուղղվել է 5 միլիոն 452 հազար 460 դրամ։ Տարեսկզբի 5 միլիոն 364 հազար 558 դրամ բանկային միջոցները տարեվերջին աճել են՝ հասնելով 10 միլիոն 602 հազար 424 դրամի։

Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 25 միլիոն 598 հազար 679 դրամ, որը ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտարարագրում նշվում է նաև, որ նա շարունակում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել մի շարք պետական հիմնարկների և հիմնադրամների խորհուրդներում, այդ թվում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» պետական հիմնարկում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ում, «Մատենադարանում», Հայաստանի կինոյի հիմնադրամում, Մշակույթի զարգացման հիմնադրամում և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնում, ինչպես նաև անդամակցում է «Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությանը։
2024 թվականի հայտարարագրով Ժաննա Անդրեասյանի ընդհանուր եկամուտները կազմել են 51 միլիոն 451 հազար 475 դրամ։ Դրանցից 21 միլիոն 451 հազար 475 դրամը աշխատավարձն է, իսկ 30 միլիոն դրամը՝ ֆիզիկական անձից ստացված փոխառություն։ Նույն հաշվետու տարում նույն չափի՝ 30 միլիոն դրամի վարկի մարման ծախս է կատարվել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 5 միլիոն 364 հազար 558 դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 1.6 միլիոն դրամով։ Անշարժ և շարժական գույքը չի փոխվել. նախարարը շարունակել է ունենալ Քանաքեռ-Զեյթունի բնակարանը և 2022 թվականի HONDA ավտոմեքենան։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ նախարարի հիմնական գույքը մնացել է նույնը՝ Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը և 2022 թվականի արտադրության HONDA ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նա ստացել է 19 միլիոն 722 հազար 667 դրամ աշխատավարձ։ «Կոնվերս բանկում» ունեցած վարկի մնացորդը կազմել է 6 միլիոն 455 հազար 186 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում նվազել են՝ 5 միլիոն 370 հազար 523 դրամից հասնելով 3 միլիոն 799 հազար 313 դրամի։ Խոշոր ծախսեր կամ նոր գույքի ձեռքբերում հայտարարագրված չեն եղել։
2022 թվականը նախարարի հայտարարագրում առանձնանում է ավտոմեքենայի ձեռքբերմամբ։ Նա 7 միլիոն 168 հազար դրամով գնել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։ Գնումը ֆինանսավորվել է «Կոնվերս բանկից» ստացված 14 տոկոսանոց վարկով, որի մայր գումարի մնացորդը տարեվերջին նույնպես կազմել է 7 միլիոն 168 հազար դրամ։ Այդ տարվա աշխատավարձը կազմել է 18 միլիոն 290 հազար 979 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները աճել են՝ 1 միլիոն 521 հազար 878 դրամից հասնելով 5 միլիոն 370 հազար 523 դրամի։
2021 թվականին Ժաննա Անդրեասյանը դեռ զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, սակայն որևէ ավտոմեքենա դեռ չուներ։ Տարվա ընթացքում նրա աշխատավարձը կազմել էր 14 միլիոն 192 հազար 199 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները 771 հազար 458 դրամից աճել էին մինչև 1 միլիոն 521 հազար 878 դրամ։ Այդ ժամանակ նա չուներ վարկեր, թանկարժեք գույք, ավանդներ կամ բաժնային մասնակցություններ։
Ժաննա Անդրեասյանի ընտանիքի ֆինանսական պատկերը զգալիորեն փոխվում է, եթե հաշվարկվում են նաև ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի 2025 թվականի հայտարարագրի տվյալները։

Պետրոս Ղազարյանը 2025 թվականին 60 միլիոն 130 հազար դրամով վաճառել է Երևանում գտնվող իր առանձնատունը, ինչից հետո նրա սեփականությունում մնացել է միայն Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը։ Հանրային հեռուստաընկերությունից նա ստացել է ընդհանուր 40 միլիոն 128 հազար 637 դրամ եկամուտ, որից 18 միլիոն 145 հազար 917 դրամը աշխատավարձ է, իսկ 21 միլիոն 982 հազար 720 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վճարումներ։ Տարեվերջին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 40 միլիոն դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 1 միլիոն 616 հազար 41 դրամ։ Միաժամանակ նա ամբողջությամբ մարել է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի և «Արդշինբանկ»-ի վարկերը՝ ընդհանուր առմամբ վճարելով 42 միլիոն 341 հազար 584 դրամ։

Եթե փորձենք հաշվել նրանց ընտանեկան բյուջեն ընդհանուր 2025 թվականին, ապա ստացվում է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի պաշտոնապես հայտարարագրված տարեկան եկամուտները կազմել են 65 միլիոն 727 հազար 316 դրամ։ Տարեվերջին ընտանիքը հայտարարագրել է 52 միլիոն 218 հազար 465 դրամ դրամական միջոցներ (բանկային հաշիվներ և կանխիկ), ինչպես նաև 30 միլիոն դրամի տրված փոխառություն։
Ստացվում է, նախարարն ավելի ցածր աշխատավարձ է ստանում. ըստ հայտարարագրի ամսեկան մոտ 2 մլն դրամ, իսկ ամուսինը՝ ամսական մոտ 3.3 մլն դրամ աշխատավարձ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>