Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան
Այսօր ձերբակալվել է զինվորական Էդիկ Մալոյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է. «Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, Էդիկ Մալոյանը:
Մարտական Խաչ 1 ին աստիճան:
2020 թ. պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին, որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:
Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:
Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»։

