Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան
Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Պատերազմ Արցախում
6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Հակահայ ու մարդատյաց Հաջիևի կանաչ «կտերը»՝ քպ ընտրողների համար Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս Վերանվանված Ամիրյանի վրա «թագավորական» քարեր են թափվում

Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները

«Փաստ» թերթը գրում է. «Երևանում ամառային տապը նոր է սկսվել, բայց մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակն արդեն վերածվել է իսկական աղետի։ Մինչ պատասխանատուները զով կաբինետներից հերթական հայտարարություններն են տարածում, Արաբկիր վարչական շրջանում, հատկապես Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում արդեն երկու օր է, ինչ ջուրն ուղղակի անջատված է։

Ավելին, պաշտոնապես էլ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից փոխվելու է ջրամատակարարման գրաֆիկը, այսինքն՝ սաստիկ շոգին զուգահեռ՝ գիշերները կրկին ջուր չենք ունենալու։ Առանց այն էլ ցերեկային ժամերին ջրի ճնշման անկումներն ու անսպասելի վթարները կատաստրոֆիկ են դարձրել երևանցիների կյանքը, իսկ հիմա, երբ ջերմաչափի սնդիկի սյունը բարձրանում է, մայրաքաղաքի բնակչությունը կանգնած է հակահիգիենիկ և հակասանիտարական լրջագույն ճգնաժամի առջև։

Ջրամատակարարման այս նոր սահմանափակումներն ու գիշերային անջատումները, ըստ էության, դառնում են Փաշինյանի «վերարտադրության գինը»։ Կորզելով ընտրություններում ևս մեկ ժամկետ ու վերահաստատելով իր իշխանությունը՝ նա այժմ համարում է, որ իր ձեռքերն արձակված են, և եկել է բացահայտ ոչ պոպուլ յար, հակաժողովրդական որոշումներ կյանքի կոչելու ժամանակը, քանի որ սպառողի դժգոհությունն այլևս չի սպառնում նրա քաղաքական հաշվարկներին։

Թվում է, թե սա պետք է լիներ պետական անմիջական միջամտության և խիստ պատժամիջոցների առիթ, սակայն «Վեոլիա Ջուր» ընկերության ծայրահեղ վատ, անպատասխանատու և անփույթ աշխատանքը շարունակում է մնալ բացարձակ անպատժելիության գոտում։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում գործող իշխանությունների երկակի ստանդարտների ողջ մերկությունը։

Երբ խոսքը վերաբերում էր, օրինակ՝ անհամեմատ ավելի լավ, անխափան ու համակարգված աշխատող «Հայաստանի էլեկտրական ցանցերին», պետական ապարատը կեղծ պատրվակներով ու բացահայտ քաղաքական դրդապատճառներով կարողացավ բռնի պետականացման, սեփականության վերաբաշխման գործընթաց սկսել՝ ցուցադրելով իր ողջ «վճռականությունը»։ Բայց արի ու տես, որ «Վեոլիա Ջրի» դեպքում պատկերը լրիվ այլ է, և բացատրությունը թաքնված է զուտ քաղաքական կուրսի ու անձնական ամբիցիաների մեջ։

Հաշվի առնելով ջրային օպերատորի ֆրանսիական ծագումը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ևս մեկ անգամ ձեռք սեղմելու, եվրոպական բարձր ամբիոններում սիրաշահվելու Նիկոլ Փաշինյանի անհագ ցանկությունը՝ ֆրանսիական ընկերության բոլոր կատաստրոֆիկ մեղքերը, երևանցիներին տապին կտտանքների ենթարկելու իրողությունը ներվում ու կոծկվում են։

Ստացվում է, որ սեփական ժողովրդի տարրական կենցաղային իրավունքները, առողջությունն ու հիգիենան ոչինչ են արտաքին քաղաքական ժեստերի և աշխարհաքաղաքական սիրախաղերի առաջ։ Մինչ իշխանավորները ժողովրդավարության ու քաղաքացու մասին դատարկ լոզունգներ են կրկնում, մայրաքաղաքի բնակիչները դատապարտված են ամառվա սաստիկ շոգին մնալու առանց կենսական նշանակություն ունեցող ջրի, միայն թե հանկարծ չնեղանան ՔՊ-ի ֆրանսիացի հովանավորները, իսկ «Վեոլիա Ջուրը» շարունակի միլիոններ դիզել սեփական սպառողներին անջուր թողնելու հաշվին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>