Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան»

Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»

Ռուսաստանը պաշտոնապես կամ անուղղակի խոչընդոտներով փակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և բազմաթիվ այլ ապրանքների մուտքն իր տարածք։ Գրում է «Հետքը»։

Մինչ հայ արտահանողները փորձում են ելքեր գտնել, արտահանման նոր շուկաներ գտնել, փչացած ապրանքի կորուստը հաշվել, հնչում են կարծիքներ, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փակի ռուսական որոշ ապրանքների մուտքը և արգելի ներմուծումը։

Սակայն, այդ հայտարարությունների ու կոչերի հիմքում հաճախ չկան հիմնավորումներ, տվյալներ ու եզրակացություններ։

Հայաստանի մաքսային ծառայությունն ամփոփել և հրապարակել է 2025 թվականի արտաքին առևտրի տարեկան տվյալները։ Այս ուսումնասիրությամբ «Հետք»-ն առանձնացրել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող Թոփ-20 ապրանքները և Ռուսաստանի կշիռը նույն ապրանքի ընդհանուր ներմուծման կազմում, ինչպես նաև՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները և դրանց կշիռները։

Պարզել ենք, որ մի շարք ապրանքների գծով հիմնական մատակարարը Ռուսաստանն է, օրինակ՝ ձեթի և ցորենի 99%-ը ներմուծվում է նշված երկրից։ Առայժմ ներկայացնենք տվյալները՝ առանց մեկնաբանությունների։

Գազ, բենզին, ցորեն. մի շարք ապրանքների ընդհուպ 90-100%-ը ներմուծվում է Ռուսաստանից

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է մոտ 4.9 մլրդ դոլարի ապրանք։ Եթե համադրենք Վիճակագրական կոմիտեի տվյալների հետ, ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանի ներմուծման կազմում 37% տեսակարար կշիռ ունի։

2024 թվականի համեմատ Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը կրճատվել է 48.5%-ով։ Նվազումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկու ծավալների կտրուկ կրճատմամբ։ Հիշեցնենք, որ 2022 թվականից Հայաստանը մեծ քանակով ոսկի է ներմուծել Ռուսաստանից և վերաարտահանել մեծ մասամբ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Վերաարտահանումների այս ալիքը թուլացել է, ինչի հետևանքով նվազել է ինչպես Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, այնպես էլ՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումը։

Չնայած կտրուկ նվազմանը՝ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան ներմուծված ապրանքների առաջին հորիզոնականում, ըստ արժեքի, ոսկին է՝ կիսամշակ կամ անմշակ։ Ներմուծվել է մոտ 2.3 մլրդ դոլարի ոսկի՝ նախորդ տարվա 5.9 մլրդ դոլարի դիմաց։

Պետք է նկատի ունենալ, որ ոսկին մեծապես վերաարտահանվող ապրանք է, այսինքն՝ այն չի ներմուծվում մեր սպառման համար և դրա անգամ ներմուծման արգելքը բնակչության լայն շերտերի վրա չի ազդելու։ Ոսկու առևտուրը ընդամենը մի քանի բիզնեսմենների վրա է ազդել վերջին տարիներին։ Եվ վերաարտահանումների ալիքի նվազմանը զուգահեռ այս ապրանքը առաջին հորիզոնականից, վստահաբար, իջնելու է։

Եթե այս համատեքստում չհաշվենք ոսկին, ապա Հայաստանի բնակչության սպառման համար Ռուսաստանից ամենամեծ ծավալի ներմուծվող ապրանքը գազն է։ Մեկ տարում ներմուծվել է 489 մլն դոլարի բնական և հեղուկ գազ։ Ըստ արժեքի՝ դա Հայաստան ներմուծված ամբողջ գազի 85%-ն է։

Եթե վերցնենք միայն բնական գազը, Հայաստան ներմուծվող բնական գազի մինչև 20%-ն է Իրանից, մնացածի մատակարարը Ռուսաստանն է:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>