Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ
1
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Պատերազմ Արցախում
Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան

Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ն ու մանրամասնում, որ այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։

Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Նա մասնավորապես նշել է. «Որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն՝ աշխատում ենք երկու երկրների միջև առկա խնդիրները լուծելու և առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Մեր գործունեությունն ու նախագծերը շարունակվում են արդեն երկար տարիներ։ Այս հարցում մեզ քննադատել են շատերը, հատկապես Հայաստանից։ Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հրաժարվել մեր ջանքերից, մենք մեծ ջանքեր ենք գործադրել երկու երկրների հարաբերությունները բարելավելու, այցելությունները դյուրացնելու և առևտուրը խթանելու ուղղությամբ»։

Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև: Նախագիծն իրականացվում է երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ու նախագծի չորս հենասյուներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, Եվրասիական գործընկերության հիմնադրամը, Հրանտ Դինքի հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը:

Ղազարյանը նաև նշել է, որ կողմերը կարևոր շեմ են անցնում դրական արդյունքների հասնելու համար։ Երկու երկրների ղեկավարներն էլ շատ ջերմ և դրական վերաբերմունք ունեն այս հարաբերությունների նկատմամբ ու սահմանային անցակետերի բացումը դեռևս օրակարգային հարցերի թվում է։ Ըստ նրա՝ այս պահին դեռ շատ աշխատանքներ կան անելու։

«Այժմ ցանկանում ենք բացել սահմանային անցակետերը և աշխատել՝ ձեզ հետ անմիջական կապ հաստատելով։ Ցանկանում ենք սեպտեմբերին կարևոր հանդիպում անցկացնել Երևանում՝ ձեր մասնակցությամբ։ Սպասում ենք հյուրեր Կարսից, Իգդիրից և Վանից։ Քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ։ Սեպտեմբերին կայանալիք հանդիպման համար մենք կցանկանայինք ձեզ ողջունել Ալիջանի սահմանային անցակետում։ Սա խորհրդանշական մուտք կլինի։ Առաջին մուտքը կկատարեն գործարարները».- ընդգծել է Ղազարյանը։

Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։ Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները՝ խաղաղության, բարօրության և համերաշխության համար։

«Մեր պատմական համագործակցության և մշակութային ժառանգության շնորհիվ Հայաստանը միշտ եղել է մեզ համար շուկա և մի երկիր, որի հետ մենք պետք է զարգացնենք համագործակցության հնարավորությունները։ 2014-ից ի վեր մենք աշխատում ենք այս հեռանկարը հաշվի առնելով՝ զարգացնելով հարաբերությունները, իրականացնելով առևտուր և հեշտացնելով այցելությունները մեր արևելյան հարևանների հետ», – նշել է Թաքվանը։
--
Ի դեպ, մինչև 1915-ը Վանը Արևմտյան Հայաստանում՝ Օսմանյան կայսրության կազմում, աչքի էր ընկնում նաև ձեռնարկատիրական տեսանկյունից: Թե ի՞նչ եղավ հետո, բոլորն էլ գիտեն և հիշում են: Բայց երևում է, որոշները չհիշելու են տալիս: Իրենց թվում է, թե այս անգամ ոխերիմ թուրքը չի մորթի, չի ունեզրկի, չի սպանի, չի հոշոտի...
Քանի՞ անգամ է նման «այս անգամ» է եղել առնվազն վերջին 200 տարիների ընթացքում: Քանի՞ անգամ թուրքերը պիտի կոտորեն, որ ոմանք հասկանան՝ բարբարոսն ու ստահակը չի փոխվում:  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>