Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան

Ադրբեջանի կառավա​րությունն օրեցօր մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։

Փաշինյանն ու Ալիևը տարբեր դրդապատճառներով են առաջ մղում այսպես կոչված խաղաղության ծրագրի հարցը։

Փաշինյանի նպատակն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ապահովել հայ ընտրողների քվերները և պահպանել իշխանությունը՝ մոլորեցնելով նրանց՝ իբր խաղաղություն է հաստատել։

Մյուս կողմից, Ալիևը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նա չի շտապում ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։ Տեսնելով, որ Փաշինյանը պատրաստակամորեն ընդունում է իր բոլոր պահանջները, Ալիևը պահանջում է նորանոր զիջումներ՝  ինչպիսիք են՝ Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանական անկլավների վերադարձը, երկու երկրների միջև սահմանի «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ հայկական նոր տարածքների կորզումը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը։

Ադրբեջանցիների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Ալիևը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել․

1. Հիմնադրել և ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը։

2. Պնդում է, թե Հայաստանն այլընտրանք չունի, քան համաձայնել 300 հազար ադրբեջանցիների վերադարձին։

3. Առաջ է մղում վերաբնակեցման ծրագիրը՝ կազմակերպելով Ադրբեջան այցելող օտարերկրյա պաշտոնյաների հանդիպումները «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի հետ։

4. Համաժողովներ է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի շենքում։

Այդուհանդերձ, հայության մեծ մասը տեղյակ չէ, որ Ալիևն ավելի ծանրակշիռ նախաձեռնություն է կյանքի կոչել։ Նա ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին փոխանցել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» երկու դիմումները․ առաջինը՝ 2023 թ․ հունվարի 17-ին՝ երեք էջով, երկրորդը՝ 2023 թ․ մարտի 14-ին՝ ինը էջով, որպեսզի ապահովի միջազգային հանրության աջակցությունն իր վերաբնակեցման ծրագրի համար։

Հունվարի 17-ի դիմումում Ադրբեջանը խնդրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել «Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս միջազգային գործընթացի շրջանակներում ապահովի էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց տները Հայաստանում» և երաշխավորի «վերադարձից հետո նրանց կոլեկտիվ ու անհատական իրավունքները»։

Իր դիմումում Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «բռնությունների, կոտորածների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների» մեջ՝ պնդելով, թե «այս գործընթացը հատկապես բռնի և դաժան բնույթ է կրել 1905–06, 1918–21, 1948–53 և 1988–91 թվականներին»։

Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը մեղադրել Հայաստանին 1905-06 թվականներին էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային բռնություններ իրականացնելու մեջ, եթե այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել։ Թվարկված մյուս ժամանակահատվածները նույնպես հիմնված են կեղծ պնդումների վրա, քանի որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին այն վայրագությունների մեջ, որոնք իրականում կատարվել են ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ՝ Բաքվում, Նախիջևանում, Սումգայիթում և Արցախում։ 1988-1991 թվականներին Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները կամավոր լքել են երկիրը՝ վաճառելով իրենց տներն ու ունեցվածքը։ Ադրբեջանն իր դիմումում նաև մեղադրում է Հայաստանին՝ մզկիթներ և գերեզմանատներ քանդելու մեջ։ Ադրբեջանն ինքն է ոչնչացրել հազարավոր հին խաչքարեր, եկեղեցիներ և այլ հայկական հուշարձաններ Նախիջևանում, ինչպես նաև տասնյակ կրոնական և մշակութային հուշարձաններ Արցախում։

Սակայն, Ադրբեջանի կառավարությանը, թշնամական «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համար քննադատելու փոխարեն, Փաշինյանը հայտարարել է, որ հայկական ընդդիմությունն է Ալիևին դրդել բարձրացնելու Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը՝ խոսելով հայ փախստականների՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին: Փաշինյանը սխալվում է, քանի որ Ադրբեջանը ՄԱԿ-ին ուղղված դիմումում հաստատել է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծվել է 1989 թվականին՝ որպես «Ադրբեջանցի փախստականների ընկերություն»՝ արցախահայերի 2023 թվականին վտարումից շատ առաջ:

Անհավատալիորեն, Փաշինյանը մերժել է Ալիևի՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը։ Այնուամենայնիվ, դժվար է վստահել այդ մարդու խոսքերին, որը մի ժամանակ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ ավելի ուշ՝ «Արցախը Ադրբեջան է»։

300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը լիակատար աղետ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Ահա թե ինչու.

1. Վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացի հայերի միջև ցանկացած աննշան միջադեպ կարող է առիթ դառնալ, որպեսզի Ադրբեջանը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պատրվակով զորք մտցնի Հայաստան: ՄԱԿ-ին ուղղված դիմումում նշվում էր, որ ադրբեջանական «համայնքը չի վստահում այս պետությանը [Հայաստանին] անվտանգության հարցերում»: Այն ձգտում է ադրբեջանցի վերաբնակիչների անվտանգությանը Ադրբեջանի զինուժի կամ այլ օտարերկրյա զորքերի, հնարավոր է՝ նաև Թուրքիայի կողմից։

2. ՄԱԿ-ին հղված ադրբեջանական դիմումում նաև նշվում էր, որ Հայաստանում հաստատվելուց հետո նրանք պետք է «ունենան հավասար իրավունքներ, որոնք թույլ կտան կրթություն ստանալ մայրենի լեզվով և ադրբեջաներենը օգտագործել կառավարության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում»։ Նրանք կպահանջեն սեփական դպրոցներ, մզկիթներ, համայնքային կենտրոններ և ոստիկանական ուժեր։ Արդյունքում՝ մեծ թվով ադրբեջաներենի ուսուցիչներ և իմամներ կբերվեն Հայաստան։ Փաստաթղթում նաև նշվում էր, որ «ադրբեջանցիները պետք է իրավունք ունենան ձևավորելու տեղական անվտանգության ուժեր և համապատասխան դերակատարում ստանձնեն դատարաններում»։

3. Վերաբնակեցված ադրբեջանցիները կունենան քվեարկելու և Հայաստանի խորհրդարանում սեփական  պատգամավորներին ընտրելու իրավունք, ինչի արդյունքում կընդունվեն նրանց շահերը պաշտպանող օրենքներ։

4. Հայոց պատմության դասագրքերը կփոփոխվեն այնպես, որ «չվիրավորեն» ադրբեջանցի աշակերտների զգացմունքները Արցախի պատմության և քրիստոնեության հարցերում։

5. ՄԱԿ-ի դիմումում պահանջում են, որ «Հայաստանի կառավարությունը վերադարձնի ադրբեջանցիներին պատկանող գույքն ու համայնքային հողերը և փոխհատուցի դրանց օգտագործումը կանխելու հետևանքով պատճառված վնասներն ու կորուստները»։

6. Ադրբեջանական կողմի դիմումով նաև պահանջվում է, որ «Հայաստանը դադարեցնի ատելություն և խտրականություն սերմանելու իր քաղաքականությունն ու գործելակերպն ադրբեջանցիների նկատմամբ, արդարադատությանը հանձնի ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարած անձանց, անհապաղ դադարեցնի նրանց փառաբանումը, քանդի այդ հանցագործություններին մասնակցած ռազմական,  քաղաքական գործիչների ու ահաբեկիչների հուշարձանները, ինչպես նաև չեղյալ հայտարարի տեղանունների փոփոխությունները»։

Զարմանալի չի լինի, եթե Ալիևը առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանների երկար ցանկը համալրի նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցով։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>