Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից

11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը

Տասնմեկ հասարակական կազմակերպություններ և ընտրական փորձագետ Տաթև Ղազարյանը համատեղ հայտարարությամբ կոչ են արել հետ կանչել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը, որով համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար առաջարկվում է սահմանել Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվելու պահանջ։ 

Հայտարարությունում ասվում է. «2026թ. հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող քաղաքացիները, բացառությամբ միայն այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Նախագիծը որևէ հանրային քննարկման չի ենթարկվել, և արդեն ընդգրկվել է 2026թ. հուլիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ որպես անհետաձգելի նախագիծ՝ քննարկելու ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցումներով: 

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը՝ որպես հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները։ 

ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածը նախատեսում է, որ ազգային ժողովի [...] ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: 

ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի միակ սահմանափակումները, մասնավորապես ընտրելու իրավունքի արգելք նախատեսելով այն անձանց համար, ովքեր դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ են ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք են: 

Ընտրական իրավունքի որևէ այլ սահմանափակում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների նստակեցության ցենզ:  Հետևաբար, որևէ փորձ օրենսդրական մակարդակում սահմանափակելու ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, հակաօրինական և կամայական է՝ հակասելով ՀՀ Սահմանադրությանը։

Թեև ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել  որոշակի պայմանների կամ սահմանափակումների, դրանք, սակայն, պետք է լինեն համաչափ և անհրաժեշտ, ինչպես նաև բացառեն խտրականությունն ու կամայականությունը: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Շինդլերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում սահմանել է, որ որպեսզի պետության կողմից կիրառված միջոցները  համատեղելի լինեն ընտրական իրավունքի հետ, դրանք պետք է չխաթարեն իրավունքի բուն էությունը և չզրկեն այն արդյունավետությունից, հետապնդեն իրավաչափ նպատակ և լինեն համաչափ:  Ավելին, ընտրելու իրավունքը արտոնություն չէ, և 21-րդ դարում ժողովրդավարական պետությունում կանխավարկած պետք է լինի ներառման օգտին: Բնակչության ցանկացած խմբի ընտրական իրավունքից զրկելը պետք է համատեղելի լինի Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հիմքում ընկած նպատակների հետ: Համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքից ցանկացած ընդհանուր, մեխանիկական և անխտիր շեղում վտանգում է խաթարել ընտրված օրենսդիր մարմնի և դրա կողմից հրապարակվող օրենքների ժողովրդավարական լեգիտիմությունը: 

Վենետիկի հանձնաժողովի ընտրական հարցերով լավագույն փորձի կանոնները սահմանում են, որ մշտական նստակեցության պահանջ կարող է ներկայացվել, սակայն նստակեցության ժամկետի պահանջ կարող է ներկայացվել քաղաքացիներին միայն տեղական կամ տարածքային ընտրությունների համար, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու իրավունքը կարող է տրամադրվել արտասահմանում բնակվող քաղաքացիներին: 

Ու թեև պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ նստակեցության չափանիշներ սահմանելու հարցում, սակայն այդ շրջանակն անսահմանափակ չէ։ Օրինակ, Մոնտենեգրոյի սահմանադրությամբ և ընտրական օրենսդրությամբ նախատեսված 2 տարվա նստակեցության պահանջն ընտրություններին մասնակցլեու համար Վենետիկի Հանձնաժողովի ու ԵԱԿՀ/ԺՀՄԻԳ կողմից գնահատվել է որպես անհիմն սահմանափակում, որը հակասում է միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի Ընտրական հարցերով լավագույն փորձի կանոններին, այնպես էլ ԺՀՄԻԳ և Եվրոպայի խորհրդի առաջարկներին: Հետևաբար, Մոնտենեգրոյին առաջարկվել է նստակեցության ժամկետի պահանջը հեռացնել սահմանադրությունից և ներպետական օրենսդրությունից:

Իսկ Կանադայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Ընտրական օրենսգրքում այն դրույթը, որով երկրից դուրս հինգ տարուց ավել բնակվող Կանադայի քաղաքացիները զրկվում էին ընտրելու իրավունքից։ 

Մի շարք երկրներում երկրից դուրս երկար ապրող քաղաքացիները պահպանում են ընտրելու իրավունքը, եթե որևէ փուլում անցյալում բնակվել են երկրի տարածքում կամ ընդգրված են եղել երկրի Բնակչության ռեգիստրում։  

Համապատասխանաբար, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները բացառապես քաղաքացիության ուժով ունեն բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ընտրելու իրավունք։ Նախագծի հեղինակների այն մտահոգությունը, որ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ ներքին կյանքում, այդ թվում՝ ուղորդված, մտացածին է և ոչ ապացուցահեն։ Հետևաբար, անհրաժեշտ է առաջնորդվել ազդեցության գնահատման իրատեսական հեռանկարներով, այլ ՛՛ոչ արտերկրից ընտրողների հիպոթետիկ ներխուժման շուրջ հանրային վախով՛՛։ Ավելին, ընտրական օրենսդրության բարեփոխումների արդյունավետ իրականացումը պահանջում է հետընտրական շրջանում խնդիրների հավաքագրում և գնահատում, շահագրգիռ կողմերի ու լայն հանրային քննարկումների իրականացում ու հիմնավորված օրենսդրական կարգավորումների ընդունում։

Միաժամանակ, նախագիծը թեև ունի հանրային բարձր կարևորություն և ՀՀ քաղաքացու իրավունքների վրա մեծ ազդեցություն, չի քննարկվել ո՛չ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների, ո՛չ հասարակության առավել լայն խմբերի հետ: Նախագիծը հապշտապ առանց որևէ պատշաճ հիմնավորման և ազդեցության գնահատման ընդգրկվել է լիազորությունները ավարտող ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում՝ որպես արտահերթ քննարկման ենթակա օրենսդրական նախագիծ, ինչը խաթարում է ժողովրդավարական կառավարման սկզբունքները: 

Նման գործելաոճը ողջամիտ կասկածներ է հարուցում օրենսդրական փոփոխությունները քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված իրականացնելու շուրջ, այդ թվում՝ հնարավոր Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի սահմանափակմամբ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը կրճատելու վերաբերյալ։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 

·         Նախագծի հեղինակ պատգամավորներին կոչ ենք անում հետ կանչել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

·         ՀՀ ազգային ժողովին կոչ ենք անում hեռացնել օրակարգից  ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ որպես ՀՀ Սահմանադրությանը և ընտրական իրավունքի միջազգային չափանիշներին հակասող:

·         ՀՀ ազգային ժողովին կոչ ենք անում երաշխավորել մարդու իրավունքներին վերաբերող և հանրային հետաքրքրություն ներկայացնող նախագծերի պատշաճ հանրային քննարկումների իրականացում։ 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամլեայի հայկական կոմիտե

Դիգնիթի ՀԿ

Տաթև Ղազարյան, ընտրական փորձագետ



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>