Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ

Այս տարին գյուղատնտեսության տեսանկյունից արդեն կորսված է։ Հանրապետությունում մեծ փոփոխություններ են սպասվելու, նորմալ փոփոխություններ, և վերանայվելու է քաղաքականությունն ամբողջությամբ, ու ժամանակ է պետք, որպեսզի այդ վերանայված քաղաքականության արդյունքում հնարավոր լինի արդեն լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի տեսանելի լինեն առաջիկա փոփոխությունները։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր են արդյոք ավելի փոքր ցնցումներ Հայաստանի համար՝ Եվրամիության խոստացած օգնությունը ստանալու դեպքում։

Նա պարզաբանել է, որ նշելով երեք տարվա ժամկետը՝ նկատի է ունեցել ոչ թե հայկական արտադրանքի ճանաչելիության ապահովումը, այլ խոշոր խմբաքանակների արտահանման հնարավորությունը, ինչը տնտեսության մեջ էական շարժի ցուցանիշ կդառնար։

Ըստ նախկին փոխնախարարի՝ ներկայում նկատվում է քայքայում՝ «դոմինոյի էֆեկտի» սկզբունքով։ Այդ կապակցությամբ Աշոտ Հարությունյանն ընդգծել է, որ մատակարարման շղթաներում հսկայական քանակությամբ մարդիկ են ներգրավված։

Օրինակ՝ ծիրանի արտահանման ժամանակ նախ տարբեր մարզերից գալիս են բերքահավաքներն, որոնք եկամուտ են ստանում իրենց աշխատանքի դիմաց, դրանից հետո իրականացվում է ծիրանի տեղափոխումը ֆուրերով այն կետեր, որտեղ մրգերը պահվում են սառնարաններում։ Այսինքն, ըստ փորձագետի, ստեղծված են խոշոր, տարբեր շղթաներ՝ լոգիստիկ, տեխնոլոգիական և այլն։ Հետևաբար, տրամադրվող վարկերը չեն կարողանա լրացնել այդ բացը։

«Եթե ծիրանը մնացել է ծառերին, չի վաճառվում, լոլիկը մնացել է ջերմոցներում, դա նշանակում է, որ մարդիկ հնարավորություն չունեն վճարելու ինձ, իսկ ես, օրինակ, հնարավորություն չունեմ վճարելու իմ աշխատանքային խմբին կամ սպասարկելու իմ վերցրած գյուղատնտեսական վարկը… Եվ ես, օրինակ, դիմել եմ այն բանկին, որից ստացել եմ վարկը՝ ապահովելով գրավ, և հիմա ուշացրել եմ վարկի վճարումը։ Գրագետ ձևակերպում եմ, որ ֆորսմաժորի ուժով կամ անկանխատեսելի իրավիճակի պատճառով խնդրում եմ տրամադրել վարկային արձակուրդ կամ հետաձգել հաջորդող վճարումները, այլ ոչ թե վարկի մարումը, և ստանում եմ գեղեցիկ պատասխան. «Մենք նման կանոնակարգ չունենք։ Մենք նման որոշում չունենք»։ Դա նշանակում է՝ վե՛րջ։ Դա նշանակում է, որ ես և մյուս քաղաքացիներն ընկնում ենք վարկային բեռի տակ, դառնում ենք արդեն և՛ անվճարունակ, և՛ անվարկունակ։ Անվճարունակ՝ քանի որ վճարումների համար աղբյուր չկա, անվարկունակ՝ քանի որ դասակարգվելու ենք»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է, իսկ հանրապետության իշխանությունները տվյալներ են հրապարակում մի քանի տոննա ծիրանի, կեռասի կամ ծաղիկների արտահանման մասին։ «Կրկնում եմ, դա իրենց պոպուլիզմն է»,- ասել է նա։

Աշոտ Հարությունյանը նշելէ, որ այսօր այն մարդիկ, որոնք չեն հասկանում այս ոլորտից և չունեն դրանում փորձ ու համապատասխան կրթություն, բլոգերների նման կամ օգտվելով լրատվամիջոցների տվյալներից՝ սկսել են ցույց տալ, թե իրենք հասկանում են դրանից և կարծիքներ են հայտնում։ Այսինքն՝ տվյալ դեպքում, ինչպես ընդգծել է փորձագետը, խնդիրը բուն գյուղատնտեսության ոլորտում չէ, այլ քաղաքական ուղղվածության մեջ է՝ մի տնտեսական կառույցից դուրս գալու և մյուսը մտնելու մեջ։

Բայց եթե խոսենք գյուղատնտեսության տեսանկյունից, ստանդարտները, լաբորատորիաները, փաստաթղթավորումը՝ այդ ամենն ընդամենը պատճառներ են, որոնք բերվում են, նշել է նա։

Ըստ գյուղատնտեսության նախկին փոխնախարարի՝ խնդիրն այդքան բարդ չէ։ Որպես օրինակ նա բերել է տուրիստական ուղևորությունը դեպի Իտալիա, որի իրականացման համար պարտադիր չէ, որ բոլորը տիրապետեն իտալերենին կամ անգլերենին։

«Եվ վիզա ստանալու համար փաստաթղթեր ձեռք բերելիս ու դրանք ձևակերպելիս մեզնից ոչ բոլորը գիտեն փաստաթղթերի ձևակերպման կարգը։ Կան համապատասխան գրասենյակներ, ծառայություններ, դուք դիմում եք նրանց՝ վճարելով որոշակի գումար, ստանում եք ծառայությունը, այնուհետև ստանում եք մերժում կամ հաստատում»,- նշել է փորձագետը։

Նույնը, ըստ նրա, վերաբերում է ապրանքների արտահանմանը մի երկիր, որտեղ շուկան իր լոգիստիկայով կամ ինտեգրվածությամբ ընդհանրապես ավելի բարդ է, թեկուզ հաղորդակցության տեսանկյունից։ Փորձագետը նշել է, որ պետությունը կարող էր բացել համապատասխան ծառայություններ ձևակերպումների, փաստաթղթավորման և այլ գործողությունների համար՝ այդ հարցը կարգավորելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>