Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան
«Ակնկալում ենք ընտրությունների երկրորդ փուլ։ Իշխանությունը ոչ ունեցել է շանս, ոչ էլ կունենա, իրենք ընտրախախտումներով ինչ-որ թվեր են նկարել, որը հիմա Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ապացուցում է»,-այսօրվա նիստի ավարտից հետո դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Լրագրողները նրան հարց ուղղեցին այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրպարակված ձայնագրության մասին, որտեղ ինչ-որ Գեղամ ներկայանում է իբր Կարապետյանի ծանոթ, խոսվում է ճամպրուկով փողեր բաժանելու մասին։
«Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, բերենք։ Պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք։ Ինձ թվում է՝ դուք էլ եք հոգնել, մենք էլ ենք հոգնել, ձայնագրություններով մարդկանց բժժցրին»,-ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ Փաշինյանի իշխանությունն ամեն օր մեր երկիրը տանելու է կործանման։
Մանրամասները՝ տեսանյութում։

