Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
30
Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից

Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո հնչել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունել է Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Գևորգյան հոգևոր ճեմարանի առաքելությանը, ընդգծել է, որ ավելի քան մեկուկես դար կրթօջախը եղել է հավատքի, գիտելիքի, ազգային ինքնագիտակցության, բարոյական արժեքների և եկեղեցական ավանդության պահպանման ու փոխանցման կարևոր օջախ։ Հուսիկ աբեղան նշել է, որ արդի բարոյական, հոգևոր և արժեքային մարտահրավերների պայմաններում Եկեղեցին առավել քան երբևէ կարիք ունի կրթված, աղոթասեր, խոնարհ և անձնվեր սպասավորների, որոնք իրենց ծառայությամբ կզորացնեն հավատացյալներին և կյանքով կվկայեն Ավետարանը։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք է ուղղել բ.գ.դ., պրոֆ. Աշոտ Գալստյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք է ասել 6-րդ լսարանի սան բարեշնորհ Կարլեն սարկավագ Գասպարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ է հանձնել ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարի կրթօջախի պատմության մեջ արձանագրվող հաջողության մի նոր էջ է, որը նոր հույսերով ու սպասումներով է համակում ամենքին․ «Հոգևոր-կրթական նվիրական հաստատությանց հարկի ներքո են պատրաստվում Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները, ովքեր ծառայության են կոչվում Հայաստանի և Սփյուռքի մեր թեմերում՝ հոգատարելու ազգային ու մշակութային տարբեր միջավայրերում ապրող մեր ժողովրդի զավակներին, զորացնելու նրանց մեջ սերը առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին և առաջնորդելու Աստվածապարգև փրկության ճանապարհով: Ճեմարանի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուր հայորդու հոգևոր կյանքին և ազգային ինքնագիտակցությանը, մեր հավատացյալների արժեքային համակարգին։ Այս իմաստով մեր ակնկալիքներն ու պահանջները միշտ մեծ են մեր հոգևոր հաստատություններից»։

«Արդի աշխարհի գերարագ փոփոխությունների պայմաններում խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը, ամուր կառչած մեր հայրերի սրբազան ավանդությանն ու ազգային արմատներին, հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին և համարժեքորեն արձագանքի իր հոտի հոգևոր կարիքներին ու պահանջներին», - նշել է Հայոց Հայրապետը՝ հավելելով, որ միայն այս ճանապարհով է հնարավոր ներկա հրամայականների պայմաններում արդյունավորել Սուրբ Եկեղեցու տիրավանդ առաքելությունը և Կենաց Խոսքի քարոզչությամբ լուսավորել և բարեզարդել հայ կյանքը։

Ապա, դիմելով դասախոսներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է՝ հավատարիմ սահակ-մեսրոպյան դպրոցի ավանդներին շարունակել ջանադիր ու բեղուն աշխատանքով գիտելիքներ հաղորդել սաներին, զորացնել նրանց հոգևոր նկարագրով, ազգային գիտակցությամբ, ոգեշնչել մեր մեծանուն հոգևոր գործիչների լուսավոր օրինակներով․ «Ազգային-եկեղեցական անդաստանին նոր կորովի մշակներ հասցրեք և մեր Տեր Հիսուս Քրիստոսի նման «քաջ հովիվներ», որպեսզի նրանք կարող լինեն Ավետարանի խոսքով ոգեշնչել, մխիթարել և օգտաշատ սպասավորություն բերել մեր ժողովրդի զավակներին»։

Նորին Սրբությունը ճեմարանի սաներին պատգամել է անհագորեն ամբարել մատուցվող գիտելիքները, աղոթքով ու նախանձախնդրությամբ պատրաստվել Քրիստոսի սպասավոր լինելու մեծագույն կոչմանը։ Վեհափառ Հայրապետը նաև ընդգծել է, որ սպասավորությունը ազգին և Եկեղեցուն պահանջում է քաջարի ոգի, աննկուն կամք և ի հարկին՝ ամենայն զոհողությանց պատրաստակամություն։

«Հոգևոր ասպարեզ մուտք գործելու ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով և աներեր՝ մեր Փրկչի ճշմարիտ վարդապետությանն ու կենարար պատգամներին հավատարմության մեջ։ «Ով բնակվում է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ անել չեք կարող»,- ասում է Տերը (Հովհ. 15.5): Առաջնորդվեք տերունի այս պատգամով և ազգային կյանքում Հայոց Եկեղեցու առաքելության կենսական կարևորության գիտակցությամբ, որպեսզի իբրև ապագա առաջնորդներ ու հովիվներ՝ արժանավոր հաջորդները լինեք մեր սուրբ նախնյաց և ձեր ծառայությամբ լույսն ու սերը առատացնեք մեր ժողովրդի զավակների հոգիներում: Բարձրյալը ձեզ շնորհ է տվել ձեր հավատը, գիտելիքները, նվիրումը և ողջ կյանքը ծառայացնելու և ընծայաբերելու ի սեր Աստծո, ի սեր մեր Սուրբ Եկեղեցու և ազգի», - ասել է Հայոց Հայրապետը։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական և դասախոսական կազմին՝ գլխավորությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանի։

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված, որ Տերը պահի ու պահպանի ամենքին Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո, և Աստծո զորակցությամբ նորանոր հաջողություններով զարդարվի Մայր Աթոռի հոգևոր կրթարանների կարևոր գործունեությունը՝ ի փառս Աստծո, հանուն ազգի և հայրենիքի բարօրության ու առաջընթացի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության։

2025-2026 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 11 սան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>