ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին
RTVI-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ հայկական կողմից նմանօրինակ ազդանշաններ դեռ չեն եղել։
Ավելին, ըստ նրա, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ չի քննարկում Գյումրիում ռուսական ռազմաբազայի կրճատման խնդիրը։ Այս մասին փոխնախարարն ասել է՝ ի պատասխան Գյումրիի բազայի վերաբերյալ պայմանագրի դրույթների հնարավոր վերանայման մասին հարցին։
«Մենք համոզված ենք, որ այդ բազան հանդիսանում է հենց Հայաստանի, և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հենասյուներից մեկը»,- շեշտել է Գալուզինը։

