Միքայել արքեպիոկոպս Աջապահյանն ընդդեմ Ստեփան Ասատրյանի գործով դատարանը ապացուցման բեռ է բաժանել՝ Ստեփան Ասատրյանի վրա կոնկրետ ապացուցման բեռ դնելով:
Դատավոր Էմին Աբգարյանի կողմից կայացված որոշման մեջ կարդում են, որ պատասխանողը՝ Ստեփան Ասատրյանը, պարտավոր է ապացուցել «որ իր կողմից հարցազրույցի ընթացքում հրապարակած վերը նշված տեղեկությունները (փաստացի տվյալները) համապատասխանում են իրականությանը, այսինքն՝ սուտ չեն և (կամ) հիմնավոր և (կամ) հավաստի են»:
Հարցազրույցի ժամանակ Ստեփան Ասատրյանը Միքայել սրբազանի հասցեին ասել էր, թե նա իբր կին ու դուստր ունի, ինչը կուսակրոն հոգևորականի համար զրպարտչական ու արատավորող բնույթի հայտարարություն է:
Գործը քննության փուլում է և մտել է հիմնական դատալսումների փուլ:

