«Coca-Cola»-ն ալկոհոլային խմիչքներ կարտադրի
Աշխարհահռչակ «Coca-Cola» ընկերությունը, որը հայտնի է որպես զովացուցիչ ընպելիքների խոշորագույն արտադրող, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել, որոնք առաջին հերթին նախատեսված կլինեն ճապոնական շուկայի համար: Այս մասին տեղեկացնում է «The Financial Times»-ը:
Ընկերությունը մտադիր Է դուրս գալ Ճապոնիայում արագ աճող «Չու Հայ» թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկա, որտեղ գերիշխում են այնպիսի ճապոնական ապրանքանիշները, ինչպեսիք են օրինակ՝ «Strong Zero»-ն, «Highball Lemon»-ը և «Slat»-ը:
Նշվում է նաև, որ «Չու Հայ» ըմպելիքներում ալկոհոլի պարունակությունը կազմում Է 3-ից 8 տոկոս, ինչը դրանք դարձնում է շատ պոպուլյար հենց կանանց շրջանակներում:
Zham.am