Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան»

Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է

168.am-ի անդրադարձը.
«Ինչքան էլ փորձեն սպառազինություն գնելու ու պաշտպանական խնդիրներ լուծելու անվան տակ արդարացնել այն հսկայական պարտքերը, որոնք կուտակել են Հայաստանի այսօրվա իշխանությունները, մի բան փաստ է, որ նրանք անհամեմատ ավելի շատ պարտք են ավելացրել, քան իրենց բոլոր նախորդները միասին։ Երբ եկան իշխանության, կառավարության պարտքը 6.3 մլրդ դոլարից պակաս էր, հիմա հասել է 13.9 մլրդ դոլարի։

Անվանական արտահայտությամբ, միջին տարեկան գրեթե 1 մլրդ դոլարին համարժեք պարտք են ավելացրել։ Նախկինները միջին տարեկան 225 մլն դոլարի պարտք էին վերցնում։ Համեմատեք ու տեսեք տարբերությունը։

Ամբողջ խնդիրն այն է, որ պարտք վերցնելը միայն պարտքի անվանական ավելացումը չէ։ Պարտքը նաև սպասարկում է պահանջում։ Այստեղ է երևում պարտքի ազդեցությունը երկրի ու պետական բյուջեի վրա։

Պարտքի սպասարկման ծախսերը վերջին տարիներին անգամներով են աճել։ Ավելի արագ, քան պարտքն է ավելացել անվանական արտահայտությամբ։

Թե ինչո՞ւ է այդպես, դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ ներկայացնենք, թե ՔՊ իշխանության տարիներին ինչպես է փոխվել պարտքի սպասարկման բեռը։ Խոսքը բացառապես տոկոսավճարների մասին է։

2017թ., երբ ՔՊ-ն դեռ չէր զավթել իշխանությունը, կառավարության պարտքի սպասարկման բեռը պետական բյուջեի վրա կազմում էր ընդամենը 122 մլրդ դրամ։ Այն ժամանակվա փոխարժեքով՝ շուրջ 255 մլն դոլար։ Արդեն 2025թ. պարտքի տոկոսավճարները հասել էին 349 մլրդ դրամի։ Այսօրվա փոխարժեքով՝ 930 մլն դոլար։

Ութ տարում պարտքի սպասարկումն ավելացրել են 227 մլրդ դրամով։

Անցած տարի 2.8 անգամով ավելի շատ բյուջետային միջոցներ են հատկացրել կառավարության պարտքի տոկոսները փակելու համար, քան 8 տարի առաջ։ 349 մլրդ դրամը, որը համարժեք է 930 մլն դոլարի, կազմում է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 13 տոկոսը։ Հարկերի տեսքով տնտեսությունից ու քաղաքացիներից հավաքած գումարներից այդքանը տվել են՝ միայն պարտքի տոկոսները փակելու համար։

Պարտքի մարման մասին դեռ չենք խոսում։

Այս տարի պարտքի սպասարկման բեռն էլ ավելի է ծանրացել պետական բյուջեի վրա։ Տարվա առաջին 5 ամիսներին պարտքի տոկոսները փակելու համար բյուջեից գրեթե 3.2 անգամ ավելի շատ  գումար են վճարել, քան վճարվել էր 8 տարի առաջ։ Այն ժամանակ վճարվել էր ընդամենը 55 մլրդ դրամ, այս տարի վճարվել է 176 մլրդ դրամ։

5 ամսում 475 մլն դոլար վճարել են միայն պարտքի տոկոսների դիմաց։ Ութ տարի առաջվա հետ նույնիսկ համեմատության եզրեր չկան։ Ութ տարի առաջ պարտքի տոկոսների սպասարկումը նույն ժամանակահատվածում պետական բյուջեի վրա նստել էր ընդամենը 115 մլն դոլար։

Պատկերացրեցիք, թե ի՞նչ է տեղի ունեցել պարտքի սպասարկման բեռի առումով։ Մի դեպքում՝ վճարել են 115 մլն դոլար, մյուս դեպքում՝ 450 մլն դոլար։

Այսպես են ծանրացրել պետության պարտքի բեռը։

Պարտքի սպասարկումը վերջին տարիներին անհամեմատ ավելի մեծ տեմպերով է աճել, քան պարտքի անվանական արժեքը։ Դրա պատճառն այն է, որ պարտքի նաև շատ էական թանկացում է տեղի ունեցել։

Պարտքի միջին տոկոսադրույքը 2017թ. վերջին 4.9 էր, հիմա հասել է 7.2 տոկոսի, մի պահ նույնիսկ ավելի բարձր էր։

2.3 տոկոսային կետով կամ գրեթե 50 տոկոսով բարձրացրել է պարտքի սպասարկման գինը։

Պարտքը ոչ միայն ավելացրել են, այլև թանկ պարտքերի հաշվին են ավելացրել։ Թանկ պարտքերը սպասարկելն ավելի մեծ գումարներ է պահանջում, ինչը տեսնում ենք նաև պարտքի սպասարկման ցուցանիշներում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունների տեսքով։

Պարտքն ավելացրել են, առաջին հերթին՝ ներքին պարտքերի հաշվին, որոնք անհամեմատ թանկ միջոցներ են։ Պատահական չէ, որ պարտքի սպասարկման գումարների մեծ մասը գնում է հենց ներքին պարտքի տոկոսները փակելուն։

Այս տարվա ընդամենը 5 ամսում այդ նպատակի համար հատկացվել է գրեթե 135 մլրդ դրամ։

Պարտքի սպասարկման ընդհանուր գումարը կազմել է 176 միլիարդ, միայն ներքին պարտքինը՝ 135 մլրդ դրամ։ Արտաքին պարտքը, որը գրեթե համարժեք է ներքին պարտքին, մի քանի անգամ ավելի թեթև է եղել։ Արտաքին պարտքի սպասարկումը պետական բյուջեի վրա նստել է գրեթե 42 մլրդ դրամ։

Նախկինում պարտքը ոչ միայն անհամեմատ ավելի քիչ էր, այլև հիմնականում արտաքին էժան միջոցների հաշվին էր, դրա համար էլ շատ ավելի թեթև բեռ էր պետական բյուջեի համար։ Հիմա այդ բեռը տեղափոխվել է հիմնականում ներքին պարտքերի վրա, որովհետև նախապատվությունը տվել են թանկ փողերի հաշվին պարտքի ավելացմանը։ Ներքին պարտքի բեռը 3 անգամից ավելի ծանր է, քան արտաքինը։ Ու քանի որ թանկ ներքին պարտքը գերադասել են էժան արտաքին պարտքից, պարտքի սպասարկումն էլ այսպես անհամաչափ աճել է։

Ներքին պարտքը գերազանցապես պետական գանձապետական պարտատոմսերն են, որոնց դիմաց պարտքեր են վերցրել բանկերից ու այլ ֆինանսական կառույցներից։ Դրանք վարկեր չեն, ծրագրային գումարներ չեն։ Ու երբ փորձում են պարտքերի այս հսկայական աճերը կապել զենք ձեռք բերելու, այն էլ՝ վարկերով ձեռք բերելու հետ, մի տեսակ չի կապվում։

Պարտքերն աճել են՝ հիմնականում գանձապետական պարտատոմսերի, և ոչ թե՝ վարկերի կամ արտաքին պարտքի հաշվին։ Արտաքին պարտքը վերջին 6 տարում ավելացել է ընդամենը 1 մլրդ 48 մլն դոլարով. 2020թ. դեկտեմբերին գրեթե 5 մլրդ 599 միլիարդ էր, հիմա դարձել է 6 մլրդ 647 մլն դոլար։ Ու սրա մեջ մտնում են նաև այն վարկերը, որոնք ծրագրային վարկեր են, տրամադրվել են տարբեր ենթակառուցվածքային աշխատանքներ իրականացնելու համար։

Եթե համարենք, որ ներքին պարտքերով են զենք գնել, դա էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Գլուխ են գովում, որ միլիարդներով բյուջեն ավելացրել են։ Եթե ավելացրել են, ինչո՞ւ այդ գումարներով չեն զենք գնել։ Թե՞ ավելի հրատապ ծախսեր կային անելու, քան զենք գնելն էր. ասենք՝ իրենց պարգևավճարներ բաժանելը։

Պարտքով զենք են գնել, իսկ հավաքած հարկերը ծախսել են իրենց բարեկեցության համար։ Հետո էլ պարտքերի այս հսկայական բեռը թողել են պետության վզին, ու հիմա պետական բյուջեն տարեկան 1 մլրդ դոլարից ավելի պետք է վճարի միայն պարտքի տոկոսները փակելու համար»։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>