Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
«Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների խզումը կհանգեցնի հայերի համար ծանր հետևանքների, իսկ Եվրամիությունը բացարձակապես հետաքրքրված չէ դրանով»,- հայտարարել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում շարքային քաղաքացիների համար տասնամյակների ընթացքում կառուցված կապերի խզման անխուսափելի ծանր հետևանքներով», - ասել է Մեդվեդևը։
Կուսակցության նախագահի մեկնաբանությունը հրապարակել է «Միացյալ Ռուսաստան» մամուլի ծառայությունը։
«Ափսոս, որ ներկայիս իշխանությունների քաղաքական ամբիցիաները գերազանցել են իրենց ղեկավարած երկրի ազգային շահերը», - հավելել է Մեդվեդևը։
Մեդվեդևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը որակել է որպես ընդդիմության դեմ ուղղված բռնաճնշումների նոր փուլ։ Նա հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը Ռուսաստանի հետ շփումների անհրաժեշտության վերաբերյալ, հատկապես որ դրա ներկայացուցիչներն իրենք են խոսում «Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու» կարևորության մասին։
«Մեր երկիրը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին կդատի՝ ըստ նրանց իրական գործողությունների», - ասել է Մեդվեդևը։

