«Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից
«Նոր ուժ» կուսակցությունը դադարեցնում է իր մասնակցությունը Սահմանադրական դատարանում մեկնարկած գործընթացին։ Ինչպես հայտնել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատարանն արդեն ստացել է համապատասխան ծանուցումը։ Հաշվի առնելով, որ դատարան ներկայանալը կամ մասնակցելը կողմի որոշելիքն է՝ նիստը շարունակվել է առանց «Նոր ուժ» կուսակցության։

