Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան
«Ես գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք օգտվի լիազորությունից և վերաքվեարկություն նշանակի Հայաստանի ողջ տարածքում»,-Սահմանադրական դատարանում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները։
«Չի կարող 4 տոկոս հաղթահարած քաղաքական ուժը ԿՀԸ-ի և ընտրական հանձնաժողովների թերի աշխատանքի արդյունքում տուժի։
Պարզ մաթեմատիկական խնդիր է»,- ասաց Օրբելյանն ու ընդգծեց, որ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։
Ըստ նրա, եղել են այնպիսի խախտումներ, որ ընտրությունների արդյունքներում անհնար է որոշել անձնաց քվեարկության իրական կամահայտնությունը։
Աղբյուրը` Panorama.am

