Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
Ինչպես հայտնի է, երեկոյան այստեղ են եկել բազմաթիվ քաղաքացիներ՝ արձագանքելով ընդդիմադիր ուժերի կոչերին:
Մի պահ ՍԴ-ի մոտ մի պահ լարված իրավիճակ է արձանագրվել: Լարված պահ ասածը այն է, որ երբ ՍԴ-ից ելան հազարավոր քաղաքացիների քվեները հանիրավի «ջրած» ԿԸՀ նախագահն ու մյուս ներկայացուցիչը, ՍԴ առջև հավաքված մարդիկ սկսեցին վանկարկել՝ «ա-մո՛թ, ա-մո՛թ...»:
Այդ վանկարկումների և ոստիկանների հոծ խմբի ուղեկցությամբ Հովակիմյանն ու ԿԸՀ մյուս աշխատողը նստեցին ծառայողական մեքենան ու հեռացան դեպքի վայրից:

